News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի հնագույն կրթօջախներից մեկի` Արմավիրի մարզի Նորապատ գյուղի վերակառուցված միջնակարգ դպրոցի վերաբացման միջոցառումը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ին:

Միջոցառմանը ներկա էին կրթօջախի մանկավարժները, շրջանավարտները, վերակառուցման աշխատանքներն իրականացրած շինարարները, մշակույթի, արվեստի եւ հասարակական անվանի գործիչներ, պետական պաշտոնյաներ, պետական կառույցների ներկայացուցիչներ: Բացման արարողությունը ուղեկցվել է համերգային ծրագրով:

Նորապատի միջնակարգ դպրոցը բարեկարգվել, կահավորվել եւ այս ուսումնական տարին դիմավորել է, որպես  ժամանակի լավագույն պահանջներին համապատասխան կրթօջախ: Ներկայումս դպրոցում սովորում է 170 աշակերտ` 12 դասարանով: Դպրոցում դասավանդում է 27 մանկավարժ: Դպրոցն ունի հարուստ գրադարան, ընդարձակ եւ լուսավոր դասասենյակներ, առարկայական կաբինետներ, տարրական դասարանների համար նախատեսված դասասենյակներ եւ խաղասենյակ:

Պետական բյուջեից հատկացված միջոցներով 2011 թվականին ամբողջությամբ փոխվել է դպրոցի տանիքը եւ պատուհանները, իսկ բարերար Հրանտ Սահակյանի ներդրումով ավարտվել են ներքին հարդարման, ջեռուցման, սանհանգույց-կոյուղու,  ջրամատակարարման եւ բակի սալիկապատման աշխատանքները: Հիմնանորոգումից հետո նորովի կահավորվել է հանդիսությունների դահլիճը, բուֆետը, բացվել է համակարգչային նոր գույքով հագեցած կաբինետը` 10 նոր համակարգիչներով, սպորտդահլիճը համալրվել է նոր գույքով, հիմնովին ստեղծվել է խոտածածկ մարզահրապարակը` կից վոլեյբոլի եւ բասկետբոլի  հրապարակներով: Ցանկապատվել է ամբողջ դպրոցի տարածքը, կատարվել է ծառատունկ:

Տպել
Ամենաշատ