News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 23-ից միայն «Նոյյան Տապան» գրախանութում քիչ տպաքանակով կհայտնվի քրեագետ Սերգեյ Գալոյանի «Քրոնիկոն» նոր գիրքը, որտեղ տեղ են գտել համաշխարհային ուշագրավ հանցագործությունները՝ ըստ ժամանակագրության: Հեղինակն այօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ նման գիրք հայաստանյան իրականության մեջ դեռեւս չի եղել:

Նրա խոսքով՝ գիրքը յուրօրինակ ուղղեցույց կարող է լինել իրավապահ մարմինների համար:

«Ոստիկանները պետք է ծանոթ լինեն այս գրքին»,- ասաց Սերգեյ Գալոյանը:

Համաշխարհային հանցագործություններից զատ՝ գրքում հեղինակն անդրադարձել է 1991թ. Հոկտեմբերի  27-ի, 2008թ. Մարտի 1-ի եւ մի շարք այլ աղմկահարույց հանցագործությունների:

Սերգել Գալոյանը պնդում է, որ Հոկտեմբերի 27-ի դեպքը կարելի էր կանխել, եթե մարդիկ ծանոթ լինեին «Քրոնիկոնում» ներկայացված փաստերին:

«Խելոք մարդիկ կկանխեին, եթե այս տվյալները նրանց ձեռքում լինեին»,- ասաց նա՝ նշելով, որ իր գրքում բերված այլ երկրների նախադեպերը կարող էին օգտակար լինել այդ ողբերգությունը կանխելու հարցում։

Հեղինակի խոսքով, ինքը գրքում ներկայացրել է Մարտի 1-ին վերաբերող փաստեր. ովքեր են եղել զենքեր մատակարարողները, ով է հրամայել կրակել, եւ իրականում քանի զոհ է եղել:

«Ոչ ոք չի կարող ասել, թե քանի մարդ է իրականում զոհվել, նույնիսկ զոհվածների անուն-ազգանունները չեն կարող ասել: Գիրքն ընթերցելու դեպքում մարդիկ կծանոթանան մի շարք փաստերի»,- ասաց Գալոյանը:

Անդրադառնալով «Բանդայի գործին»՝ քրեագետը պնդեց, որ վաղը՝ սեպտեմբերի 24-ին, դատարանում կարեւոր հայտարարություն է արվելու գործի առնչությամբ: Գալոյանը վստահեցնում է, որ այդ դատավարությունն իսկական թատրոն է:

«Չի կարող քննիչի նախնական ցուցմունքների հիման վրա կազմված մեղադրական եզրակացությունը համընկնել դատախազի մեղադրական ճառի հետ: Այդ դեպքում, թող քննիչն ամեն ինչ որոշեր»,- ասաց քրեագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ