News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Շոտլանդիայի խորհդարանը կարող է դառնալ աշխարհի  միակ քաղաքական կառույցը, որտեղ կարեւոր պաշտոնները կզբաղեցնեն կանայք, գրում է The Times-ը:

Սպասվում է, որ առաջին նախարարի տեղակալ Նիկոլա Ստերջիոնը կհայտարարի Շոտլանդիայի Ազգային կուսակցության ղեկավարի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու մտադրության մասին: Եթե դա նրան հաջողվի, ապա երեք հիմնական կուսակցությունների առաջնորդները կանայք կլինեն, փոխանցում է Gazeta.ru-ն:

Ավելի վաղ` սեպտեմբերի 18-ին, տեղի էր ունեցել Շոտլանդիայի անկախության հանրաքվեն: Հաղթել էին Շոտլանդիայի անկախության հակառակորդները` հավաքելով  54% ձայն: Մեծ Բրիտանիայից առանձնանալու կողմնակիցները հավաքել էին 46%:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ