News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սահմանադրական բարեփոխումները հանգեցնել լոկ խորհրդարնական համակարգին անցնելու խնդրին, նշանակում է ուղղակի խուսափել բուն խնդիրներից ու թաքնվել դեմագոգ հայտարարությունների հետեւում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, մամուլի ասուլիսում նշել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:

Նրա խոսքով՝ գործող Սահմանադրությամբ հանրապետության նախագահին վերապահել ենք պատասխանատվություններ, որոնք բնորոշ են գործադիր իշխանությանը եւ օբյեկտիվորեն այդպիսի լիազորություններ կամ այդպիսի իրավասությամբ օժտված նախագահը ակամայից դառնում է եւ իրեն զգում է գործադիր իշխանության ղեկավար:

Անդրադառնալով 100 տոկոս համամասնական ընտրակարգին անցնելու խնդրին, Հարությունյանը նշել է. «Ես համաձայն կլինեմ 100% համամասնական համակարգին անցնելուն միայն մեկ պարագայում, եթե այդ նույն օրենքի մեջ, այդ նույն օրենսգրքում ամրագրվի, որ կառավարությունը հանդիսանում է քաղաքական մեծամասնության շարունակությունը գործադիրում եւ այն ձեւավորում է Ազգային ժողովում ձեւավորված քաղաքական մեծամասնությունից: Ոչ թե մենք դառնանք իշխանություն, գանք, կազմենք քաղաքական մեծամասնություն, հետո մեկին կանչենք, ասենք՝ արի մեզ մոտ աշխատիր վարչապետ, արի մեզ մոտ աշխատիր ֆինանսների նախարար: Ոչ, ստանձնեք ողջ պատասխանատվությունը: Ես չեմ կարող խոստում տալ, ուրիշին հրավիրել, որ նա աշխատի կառավարությունում: Հետաքրքիր է՝ եթե այս թեզը գործեր, այսօրվա քառյակի քանի՞ կուսակցություն կարող էր իր կազմը ներկայացնել»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ