News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նոր դասագրքերում շարունակվում են հայերի հանդեպ թշնամանք հրահրող ձեւակերպումներ, որոնց հետ կապված Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական»  (CHP) կուսակցության փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն գրավոր հարցադրում է արել երկրի Կրթության նախարարին։

Թուրքական T24.com կայքի փոխանցմամբ՝ CHP-ի փոխնախագահ Սեզգին Թանրըքուլուն Թուրքիայի կրթության նախարար Նաբի Ավջըին ուղղված հարցադրման մեջ նշել է, թե տեղեկություններ կան, որ 8-րդ դասարանի դասագրքերում հայերը ներկայացվում են երկիրը բաժանողներ, թուրքերին ու մուսուլմաններին կոտորողներ եւ իրենց նպատակին հասնելու համար հորինել են ցեղասպանության մասին ստեր։

«Ճի՞շտ են այս պնդումները։ Եթե ճիշտ են, ապա հետաքննություն սկսվե՞լ է կամ սկսվելու է մեղավորներին պատժելու համար։ 8-րդ դասարանի դասագրքերում ազգային փոքրամասնությունների նկատմամբ թշնամություն հրահրող նյութերի հետ կապված ստուգումներ իրականացվո՞ւմ են»,-հարցրել է Սեզգին Թանրըքուլուն իր գրավոր հարցադրման մեջ։

Նշենք, որ վերջին օրերին տեղեկություններ էին հայտնվել, որ թուրքական դասագրքերում կրկին հայերի հանդեպ թշնամանք եւ ատելություն սերմանող ձեւակերպումներ կան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Էրդողանը Հայաստանին կոչ է արել աշխատել Թուրքիայի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզի վրա
Տարածաշրջանում այժմ նոր կարգ է հաստատվում․․․
Կարելի է համոզել Էրդողանին, որ Հայաստանի հետ կարգավորումը կբացի տարածաշրջանը Թուրքիայի առջև․ «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով՝ այս հարցն ավելի արդիական կդառնա, եթե Թուրքիայում քաղաքական փոփոխություններ լինեն...
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Ամենաշատ