News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Այս պահին ԱՄՆ-ի եւ դաշնակիցների առաջնահերթ նպատակը Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների հետագա քայլերի կանխարգելումն է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշել է  Մեծ Բրիտանիայի արտակարգ եւ Լիազոր դեսպան Քեթրին Լիչը՝ անդրադառնալով «Իսլամական պետության» գրոհայինների դիրքերին Արեւմուտքի ավիահարվածների պայմաններում Սիրիայի քրիստոնեական համայնքների անվտանգության ապահովմանը:

Ըստ Բրիտանիայի դեսպանի` միայն դրանից հետո միջազգային հանրությունը ձեռնամուխ կլինի մյուս քայլերին:  «ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ այդ գործողությունների հետեւանքով «Իսլամական պետությունը» պետք է ոչնչացվի», - նշել է Լիչը:

Դեսպանը դժվարացել է պատասխանել, մասնավորապես, Սիրիայի հայ համայնքի հետագա ճակատագրի վերաբերյալ հարցին՝ նշելով, որ  պատմական հուշարձանների եւ համայնքների պահպանության եւ պաշտպանության հարցը կլուծվի հետագայում:  «Մենք հասկանում ենք, որ շատ դժվար պայքար է լինելու, եւ պետք է շատ երկար ուղի անցնենք», - ընդգծել է Քեթրին Լիչը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն եւ  դաշնակիցները սեպտեմբերի 23-ին առաջին օդային հարվածներն են հասցրել Սիրիայում ԻՊ գրոհայինների դիրքերին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ