News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը եւ Բելառուսը քննարկում են օտարերկրացիների համար միասնական մուտքային արտոնագրի ներմուծման հնարավորությունը, հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ-ի կայքը:

«Տվյալ հարցն իսկապես քննարկվում է Մոսկվայի եւ Մինսկի միջեւ` չնայած որ հստակ նախագծի շուրջ բանակցությունները դեռ չեն սկսվել», — ասվում է ԱԳՆ հաղորդագրությունում: Դիվանագետները միասնական արտոնագրի ներմուծումը տրամաբանական քայլ են անվանում, սակայն պայմանագիրը չեն ստորագրի այնքան ժամանակ, քանի դեռ մանրամասն չեն մշակվել դրա ձեւակերպումները: 

Ըստ աղբյուրի` սեպտեմբերի 10-ին Միութենական պետության պետքարտուղար Գրիգորի Ռապոտան հայտնել է  միասնական մուտքի արտոնագրի ներմուծման հնարավորության մասին` Շենգենյան համաձայնագրի սկզբունքին համապատասխան:  Ըստ նրա` գործող վիզային քաղաքականությունը անհարմարություն է ստեղծում բիզնեսի համար: Ավելի ուշ Բելառուսի ԱԳՆ-ում հայտարարել էին, որ այդ թեմայով ներկայումս բանակցություններ չեն տարվում: 

Ռուսաստանի եւ Բելառուսի միութենական պետությունը հաստատվել էր 2000 թ.:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ