News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ամերիկյան ֆոնդային ինդեքսները երկուշաբթի փակվել են անկումներով: Ընդ որում, S & P 500-ը օգոստոս ամսից առավելագույն անկումն է գրանցել: Բացի այդ, բնակարանային շուկայի վերջին տվյալները սպասվածից անհամեմատ ցածր են, ինչն էլ տնտեսական աճի տեմպերի նոր խնդիրների կհանգեցնի: Այդ մասին հաղորդվում է Reuters գործակալության կայքում:

Աղբյուրի տվյալներով՝ բնակարանների վաճառքը օգոստոսին 1,8%-անոց անկում է գրանցել՝ հակառակ ակնկալվող 1 տոկոսանոց աճի: Ընդ որում բնակարանային ոլորտի ինդեքսը (HGX - Housing Sector Index) իջել է 2 տոկոսային կետով:

Ատլանտայում (Ջորջիա նահանգ) Wilmington Trust Investment Advisors-ի ակտիվների տեղաբաշխման տնօրենի գնահատմամբ՝ բնակարանային շուկան շատ կարեւոր է տնտեսության համար, ուստի տվյալ հատվածի անկումը շուկայի գլխավերեւում է «ամպեր է կուտակում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ