News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Դաժան ծեծի ենթարկված Հրավարդ Սարգսյանի առողջական վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ի Վերակենդանացման բաժանմունքի ղեկավար Գագիկ Մանուկյանը:

Նա նշեց, որ հենց հիվանդանոց տեղափոխելու առաջին օրը նրան վիրահատել են, բայց Հրավարդ Սարգսյանը անգիտակից վիճակում է, միացված արհեստական շնչառության ապարատին:

«Ծայրահեղ ծանր վիճակ է, հեմատոմա են վիրահատել, արհեստական շնչառության տակ պահում ենք, տեսնենք ինչ կլինի»,-ասաց Գագիկ Մանուկյանը:

Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանն էլ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ Հրավարդի ծեծի ենթարկված որդու՝ 15-ամյա Մանուկի վիճակը նորմալ է, նա հիվանդանոց չի տեղափոխել: Նա ունի նաեւ դպրոցահասակ դուստր: Գյուղապետն ասաց, որ խելոք, հանգիստ գյուղացի մարդիկ են, ովքեր ապրում են իրենց աշխատանքով: Իսկ նրանք, ովքեր ծեծի են ենթրակել հորն ու որդուն, իրար չեն ճանաչել, պարզապես ճանապարհին տեսել են եւ ինչ-որ ճանապարհ չզիջելու խնդիր է առաջացել:

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ծովակ գուղի բնակիչներնսեպտեմբերի 22-ին, ժամը 15-ի սահմաններում, փակել են Երեւան-Վարդենիս ավտոճանապարհի Ծովակ գյուղի հատվածը՝ ի պաշտպանություն գյուղի բնակիչներ հայր եւ որդի Հրավարդ եւ Մանուկ Սարգսյաննների, որոնց սեպտեմբերի 20-ին դաժանաբար ծեծի են ենթարկել:

Ըստ նախնական տեղեկությունները ծեծի պատճառը եղել է իրար ճանապարհ չզիջելը: Ծեծողները եղել են 3 հոգի՝ «ՎԱԶ-2105» մակնիշի մեքենայով:

Քրեական գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը): Ծովակցիներ  հայր եւ որդի Հրավարդ եւ Մանուկ Սարգսյանններին ծեծի ենթարկելու մեջ կասկածվող 27-ամյա Հրանտ Շաբոյանը ձերբակալված է:Ձեռնարկվում են միջոցառումներ Մարտին Հ.-ին և Զոհրաբ Կ.-ին հայտնաբերելու ուղղությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Ամենաշատ