News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Չինացիների համար «Armenia» անվանմամբ տեղեկատվական գրքույկ է հրատարակվել: Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Չինաստանում ՀՀ դեսպանությունում կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին:

Հանդիսավոր միջոցառմանը ներկա գտնվեցին Չինաստանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, Պեկինում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, զինվորականներ, Չինաստանի գործարար շրջանակների և երկրի առաջատար զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Ընդունելությանը մասնակցեց Չինաստանի ԱԳ նախարարի տեղակալ Վան Չաոն, ում հետ դեսպան Արմեն Սարգսյանն ունեցավ առանձնազրույց՝ քննարկելով երկկողմ հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցեր:

Ընդունելության մասնակիցներին ներկայացվեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձի առթիվ դեսպանության կողմից լույս ընծայված «Armenia» անվանմամբ տեղեկատվական գրքույկը, որում, մասնավորապես, ներկայացված են Հայաստանի պատմությունը, մշակույթը, ներդրումային և զբոսաշրջային հնարավորությունները:

Նույն օրը երեկոյան դեսպանությունում տեղի ունեցավ ընդունելություն Պեկինում ուսանող հայ երիտասարդների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ