Հնդկաստանի հյուսիս-արեւելյան Ասամ եւ Մեգհալայա նահանգներում առատ տեղումների հետեւանքով առաջացած ջրհեղեղներն ու սողանքները առնվազն 15 մարդու կյանք են խլել, հաղորդում է Hindu թերթը:
Ուժեղ տեղատարափները սկսել են կիրակի օրվանից եւ օդերեւութաբանների կանխատեսումներով՝ կշարունակվեն եւս 36 ժամ: Ջրհեղեղի հետեւանքով ամենաշատը տուժել է Գոալպարա շրջանը (Ասամ նահանգ), որտեղից մոտ 200 հազար մարդ է տարհանվել:
Հնդկաստանում հուլիսից մինչեւ սեպտեմբեր որոշ տարածքներում սկսվում է անձրեւների շրջանը, որոնք ամեն տարի հանգեցնում են ջրհեղեղների եւ սողանքների: Ավելի վաղ, հյուսիսային Ջամմա եւ Քաշմիր նահանգներում ջրհեղեների հետեւանքով ավելի քան 200 մարդ էր մահացել: