News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ստեղծարար տնօրեն Քեյքհեդից (Miss Cakehead) եւ գլխավոր խոհարար Ջեյմս Թոմլինսոնից (James Thomlinson) բաղկացած դուետը ներկայացրել է նոր խոհարարական գլուխգործոցը՝ մարդու մսով բուրգեր:

Նման հետաքրքիր եղանակով նրանք որոշել են նշել ամերկյան «Քայլող մեռյալներ» հետապոկալիպտիկ եւ սարսափ ժանրերին պատկանող հեռուստասերիայիլ 5-րդ սեզոնի թողարկումը, որը տեղի կունենա 2014թ. հոկտեմբերի 12-ին՝ դրանով իսկ զարմացնելով նաեւ արագ սննդի սիրահարներին, հաղորդում է FederalPost-ը:

Դուք սխալվում եք, եթե կարծում եք, որ փորձել եք բոլոր բուրգերները՝ բոլոր հնարավոր համային համադրություններով, քանի որ երբեք չեք փորձել մարդկային մարմնից պատրաստված բուրգեր:

 «Մարդակեր ֆասթֆուդ» պատրաստողների թիմը, նախքան անսովոր ճաշատեսակ պատրաստելը, ուսումնասիրել է կանիբալների բացահայտումները, ովքեր կիսվել են մարդկային մսի մասին իրենց տպավորություններով: Արտասովոր բուրգերի ստեղծողները մի շարք երկար փորձարկումներ են իրականցրել եւ վերջապես վերարտադրել են անհրաժեշտ համը՝ խառնելով  խոզի, հորթի եւ հավի լյարդը ոսկրածուծի հետ:

Ցանկացողները կարող են անվճար փորձել ֆասթֆուդի նոր տեսակը սեպտեմբերի 30-ին՝ Արեւելյան Լոնդոնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ