News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը


Հյուսիսային Կարոլինայի համալսարանի հետազոտողները սովորել են վերահսկել հեղուկ մետաղի շարժումները եւ ձեւերը, հաղորդում է Gizmag-ը:

Գիտնականները, հեղուկ մետաղը տեղադրելով ջրի մեջ եւ թույլ էլեկտրական հոսանքով ազդելով, վերջապես հասել են նրան, որ մետաղի մակերեւութային լարումը թուլացել է, եւ կաթիլները փոխել են իրենց սովորական ձեւը: Մետաղի կաթիլները նույնիսկ շարժվել են առաջադրված ուղղությամբ: Սակայն տվյալ պահին խոսքը միայն գալիումի եւ ինդիումի փոքր քանակությունների համաձուլվածքի մասին է, Newsru.com

Ապագայում այս տեխնոլոգիան կարող է լայն կիրառություն գտնել միկրոէլեկտրոնիկայում եւ օպտիկայում:

Մշակողները հատուկ տեսանյութ են ձայնագրել, որտեղ խոսում են իրենց ստեղծագործության մասին: Այդ տեսանյութում նրանք դիում են «Տերմինատոր-2. Դատաստանի օր» ֆիլմին, որի գլխավոր հերոսը ամբողջապես հեղուկ մետաղից կազմված T-1000 ռոբոտն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ