News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի 18-ին Մոսկվայում «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների ութերորդ միջազգային մրցույթում «Հայկական այբուբենի տառերը» արծաթե հուշադրամների շարքն արժանացել է մրցանակի «Կազմկոմիտեի հատուկ մրցանակ» անվանակարգում: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Կենտրոնական բանկից:

Մրցույթին ներկայացված էին ավելի քան 260 հուշադրամ եւ 25 հուշադրամների հավաքածու: Մրցույթի հաղթողներին ընտրել է ժյուրին, որի կազմում ընդգրկված են համաշխարհային թանգարանների, աճուրդների, կենտրոնական բանկերի, հուշադրամներ մատակարարող ընկերությունների, դրամագիտական ասոցիացիաների եւ մասնագիտացված հրատարակչությունների փորձագետներ:

 2014 թ. մրցույթին մասնակցել են թվով 31 երկիր (կենտրոնական բանկեր, դրամահատարաններ, մատակարար ընկերություններ եւ այլն):

Նշենք, որ «Դրամների համաստեղություն-2014» հուշադրամների միջազգային մրցույթը անց է կացվում 2007 թ-ից:

Տպել
Ամենաշատ