News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի ԶՈՒ-ն մեկ օրում առնվազն երկու զինվոր է կորցրել:

ԱՊԱ-ն, վկայակոչելով ՊՆ կայքը, հայտնում է, որ սեպտեմբերի 23-ին`ժ. 13:20-ի սահմաններում, Ադրբեջանի բանակի զինվոր, Եվլախի շրջանի զորակոչիկ Փարվիզ Սադիգովը  (ծնվ. 1996թ.) տեղափոխվել է ԶՈՒ Գլխավոր հիվանդանոց` ինֆելկցիոն-տոքսիկ շոկի ախտորոշմամբ: Չնայած զինվորի կյանքը փրկելու բժիշկների փորձերին, նա մահացել է: Կատարվածի առնչությամբ քրեական գործ է հարուցվել: 

Նույն օրը եւս մեկ  արտակարգ դեպք է գրանցվել: Ադրբեջանի ԶՈՒ-ի զինվոր Քերամեթ Շաբիեւը (ծնվ. 1995 թ.), որը զորակոչվել էր Աղստաֆի շրջանից, դիրքերում խախտել է անվտանգության կանոնները եւ զոհվել` դիպուկահարի զենքից կրակոցի հետեւանքով: Հարուցվել է քրեական գործ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ