Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, ժամը 12.06-ին ահազանգ է ստացվել, որ Մ-2 միջպետական ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածում (1-ին կմ) այրվում է բեռնատար ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12.32-ին, մարվել՝ ժամը 12.58-ին:
Պարզվել է, որ այրվել է Ա. Դ. Մահմեդ Սուլթանին պատկանող «Հոֆո» մակնիշի 32 D 66510 համարանիշի բեռնատար ավտոմեքենայի թափքի հատվածը ամբողջությամբ բեռնված շինարարական պարագաներով: