News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Աղջկա մայրը հեռախոսով էր զրուցում, երբ երեխան խոհանոցում խաղում էր: Մի քանի րոպե անց թեյնիկը հայտնվել է երեխայի գլխի վրա: Աղջիկը չի կարողացել ինքնուրույն ազատվել թեյնիկից:

«Նա պարզապես վազում էր թեյնիկը գլխին ու լաց լինում»,- հիշում է հետաքրքրասեր երեխայի մայրը՝ Դանիել Լոպեսը, հաղորդում է «Lifenews.ru»-ն:

Ծնողները երեխային մոտակա հիվանդանոց են հասցրելէ հույս ունենալով, որ վիրաբույժները կարող են փրկել աղջկան: Բժիշկները փորձել են հանել թեյնիկը փոքրիկի գլխից մոտ կես ժամ, սակայն մետաղն այնքան ամուր է եղել, որ բժշկական գործիքներ անզոր են գտնվել: Այն ժամանակ բժիշկները խորհուրդ են տվել ծնողներին փրկարարների կանչել: Նրանք հատուկ գործիքներով կտրել են սպասքը, որից հետո ազատել են փոքրիկի գլուխը: Երեխան այդ ընթացքում չի տուժել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ