News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Հյուսիսատլանտյան Դաշինքը պաշտպանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը եւ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումը: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն՝ անդրադառնալով հարցին այն մասին, թե արդյոք ադրբեջանական կողմը փորձ կատարել է բարձրացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափի փոփոխության անհրաժեշտության վերաբերյալ Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ընթացքում:

Ուիլյամ Լահյուի խոսքով՝ դա ադրբեջանական կողմի դիրքորոշումն է: «Խնդրի կարգավորման համար այլ ձեւաչափ գոյություն չունի: Մինսկի խումբը միակ ձեւարափն է եւ գոյություն ունեցող միակ առաջարկը, որն ուղղված է խնդրի կարգավորմանը: Ուստի ՆԱՏՕ-ն հետաքրքրված է, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խումբը շարունակի իր գործունեությունը»,- նշեց Լահյուն: Քանի դեռ կողմերը չեն որոշել ինչ-որ այլ բան ձեռնարկել, ընդգծել է նա, սա այն է, ինչը ՆԱՏՕ-ն պաշտպանում է: «Հարկավոր է հիշեցնել, որ ՆԱՏՕ-ի առաքելությունը խնդիրների կարգավորումը չէ, այն պաշտպանական կազմակերպություն է: Այն համագործակցում է միջազգային այլ կազմակերպությունների հետ, որոնք մասնակցում են խնդիրների կարգավորման գործընթացներին»,- նշեց Ուիլյամ Լահյուն: Նա եւս մեկ անգամ ընդգծեց, որ Ադրբեջանն սրա վերաբերյալ իր դիրքորոշումն ունի, սակայն մինչ այժմ ԵԱՀԿ Մինսկի խմբին այլընտրանք չի գտնվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Ամենաշատ