News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Իրանը ներկայացրել է իր առաջին մարտական անօդաչու թռչող սարքերը, որոնք ընդունակ են հարվածել ցանկացած թիրախի, այդ թվում՝ անօդաչուների՝ ինքնաթիռներ եւ ուղղաթիռներ, ինչպես նաեւ տեղափոխել «օդ-օդ» դասի հրթիռներ, հաղորդում է Irna.ir իրանական պարբերականը:

Այդ առիթով արարողությանը մասնակցել են պաշտպանության փոխնախարարը, գեներալ Ամիր Հաթամին եւ մի շարք բարձրաստիճան ռազմական պետպաշտոնյաներ:

Աղբյուրի համաձայն, վերջին 4 տարիների ընթացքում Իրանը ռազմական սարքերի եւ համակարգերի արտադրության ոլորտում ամբողջապես ինքնապահովում է իրեն: Իսլամական Հանրապետությունը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Իրանի ռազմական հզորությունը այլ երկրների համար սպառնալիք չի ներկայացնում՝ ընդգծելով, որ իր պաշտպանական դոկտրինան հիմնված է զսպվածության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ