News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Եթե համարենք, որ մրջյունները կազմում են են միջատների միայն ընդհանուր թվի 1 տոկոսը, ապա դրանց թիվը կհասնի 10 հազար տրիլիոնի:  Կախված տեսակից՝ միջին մրջյունի քաշը 1-5 մգ է: Եթե դրանց բոլորին միասին հաշվենք, կստացվի, որ աշխարհի բոլոր մրջյունները կշռում են նույքնա, որքան ամբողջ մարդկությունը», - մեջբերում է ամերիկյան գրողներին(Ուիլսոնին եւ Հելդոբլերին) BBC-ի ռուսական ծառայությունը՝ նշելով, որ այս հաշվարկը հիմնված է այն մտքի վրա, որ միջին մարդը կշռում մեկ միլիոն անգամ ավելի, քան միջին մրջյունը:

«Արդյո՞ք իրականում այդպես է»,- հարց է առաջադրում պարբերականը՝ ընդ որում ճշտելով, որ մարդու միջին քաշը հավասար է 62 կգ-ի, իսկ դա նշանակում է, որ միջին մրջյունը պետք է մոտ 62 մգ կշռի: «Իսկապես, կան մրջյուններ, որոնք մոտ 60 մգ են կշռում, սակայն դրանք հազվագյուտ տեսակներ են,- նշում է էնթոմոլոգ Ֆրանսիս Ռաթնիեքսը Սասեքսի համալսարանից:- Սովորական մրջյունները, որոնք բնակվում են բրիտանական այգիներում, կշռում են 1-2 մգ»:

BBC-ի ռուսական ծառայությունն ընթերցողի ուշադրությունը հրավիրում է այն հանգամանքին, որ ոչ ոք, ըստ էության, չգիտի, թե որքան է մրջյունների ընդհանուր թիվն աշխարհում: «Նույնիսկ Ուիլսոնի եւ Հելդոբլերի հաշվարկները ճշգրիտ չեն: Այս պահին աշխարհում 7.2 միլիարդ մարդ է ապրում: Եթե հաշվենք 15 տարեկանից բարձր մարդկանց, նրանց ընդհանուր քաշը կկազմի շուրջ 332 մլրդ կգ: Եթե համաձայնենք, որ աշխարհում 1,016 մրջյուն կա, որոնցից յուրաքանչյուրը կշռում է մոտ 4 մգ, դրանց ընդհանուր քաշը կկազմի ընդամենը 40 մլրդ կգ», - նշվում է BBC-ի ռուսական ծառայության հաղորդագրության մեջ:

Սակայն պրոֆեսոր Ռանթնիեքսը համարում է, որ Ուիլսոնի եւ Հելդոբլերի հաշվարկները թեեւ մեր օրերում ճշգրիտ չեն, ոչ այդքան վաղ անցյալում արտացոլում էին իրականությունը: «Միայն 2000 տարի առաջ մրջյուններն իրենց քաշով գերազանցում էին մարդկությանը, սաայն մոտ 18-րդ դարից սկսած, երբ Ամերիկան անկախություն ձեռք բերեց, մարդկության թիվը սկսեց կտրուկ աճել եւ գերազանցել մրջյուններին»: «Պետք է հիշել նաեւ, որ մարդիկ ավելի գեր են դառնում, այնպես որ պետք չէ զարմանալ, որ մենք մրջյուններից առաջ ենք անցել»,- համարում է բրիտանացի էնթեմոլոգը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ