News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ի Կոնգրեսում հայկական հարցերի խմբի համանախագահ Ֆրենկ Փալոնեն դատապարտել է Դեր-էզ-Զորում հայկական եկեղեցու կործանումը: Այդ մասին հաղորդում է Ամերիկայի հայ դատի գրասենյակը:

«Ինձ խիստ վշտացնում ու զայրացնում է Դեր-էզ-Զորում Սուրբ Նահատակաների հայկական եկեղեցու կործանումը: Եկեղեցին կառուցել են հարյուր հազարավոր  հայերի հիշատակին, ովքեր զոհվել են Դեր-էզ-Զորի ճանապարհին: Օսմանյան թուրքերի հրամանի համաձայն՝ հայ փախստականներին մահվան են ուղարկել Դեր-էզ-Զոր 20-րդ դարի առաջին ցեղասպանության ընթացքում»,- հայտարարել է նա:

Կոնգրեսականն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է արձագանքի եկեղեցու կործանմանը, որը կառուցել են պատմության սարսափելի դրվագը հավերժացնելու համար: «Միացյալ Նահանգների կառավարությունը եւ տարածաշրջանում միջազգային այլ գործընկերներ պետք է ամեն ինչ անեն կրոնական փոքրամասնություններին պաշտպանելու եւ ապահովելու համար, որպեսզի հայ քրիստոնյաները նման սարսափելի արարքների թիրախ չդառնան»,- նշել է Փալոնեն:

Նրա խոսքով՝ Հայոց ցեղասպանության  100-ամյա տարելիցի մոտեցմամբ բոլորը պետք է հիշեն, որ իրենց պարտավորությունն է դեմ արտահայտվել ամբողջ աշխարհում հայերի նկատմամբ ամեն տեսակ հարձակումներին, ինչպես նաեւ կանխել հետագա նպատակաուղղված բռնությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ