News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Ս. Էջմիածինը խստորեն դատապարտում է հայոց նվիրական սրբավայր հանդիսացող Դեյր էր Զորի Սրբոց Նահատակաց հայկական եկեղեցու պայթեցումը ահաբեկչական խմբավորումների կողմից:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հայտարարության մեջ ասվում է. «Հայոց ցեղասպանության նահատակների մասունքներն ամփոփող եկեղեցու ավերումը անարգալից քայլ է հայ ժողովրդի եւ նրա սուրբ նահատակների հիշատակի հանդեպ:

Տեղի ունեցածն անթաքույց դրսեւորում է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի հիշատակության շրջանակներում հարվածելու հայ ժողովրդի պահանջատիրական արդար ձգտումներին: Կատարվածն անմարդկային բարբարոսություն է եւ չի կարող արդարացվել որեւէ կրոնի կամ գաղափարախոսության կողմից, որ հիմնված է աստվածպաշտական եւ մարդասիրական արժեքների վրա: 

Հորդորում ենք մեր ժողովրդի զավակներին առավել ամրապնդվելու մեր նահատակների հանդեպ հարգանքի իրենց ուխտի մեջ եւ ի դերեւ հանելու չարագործների բոլոր դավադրությունները: Կոչ ենք ուղղում նաեւ միջազգային հանրությանը դատապարտել հիշյալ վայրագությունը` կանխելու համար նման ոճրագործությունների հնարավոր կրկնությունը»,-ասվում է հայտարարությունում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը...
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը եւ շարունակում է պանթյուրքական օրակարգը Կովկասում. Լեմկինի ինստիտուտ
Թուրքիան երբեք չի ճանաչել Հայոց ցեղասպանությունը...
Ֆրանսիայի ԱԺ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական...
Նորվեգիայի ԱԳՆ պետքարտուղարն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ...
Թուրքական դատարանը «Հայոց ցեղասպանություն» արտահայատությունը խոսքի ազատության մեջ է դիտարկել
Դիարբեքիրի փաստաբանների պալատի նախկին նախագահի եւ անդամների կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության տարելիցի նվիրված հիշատակի միջոցառմանը...
Կիպրոսի ԱԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Այնուհետև նախարարն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ...
Ամենաշատ