News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Լավատեղյակ աղբյուրներից հայտնի դարձավ, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս նեղ շրջապատում անկեղծացել է, որ սկսել է  մտածել, թե խոշոր սխալ է գործել վարչապետի պաշտոնը ստանձնելու նախագահի առաջարկն ընդունելով։

«Սա Հայաստանի ամենախոցելի պաշտոնն է»,- ասել է նա՝ երանությամբ հիշելով ԱԺ նախագահ եղած ժամանակները, որը վարչապետի համեմատ գրեթե անխոցելի կարգավիճակ է։ Ըստ մեր աղբյուրների՝ Հովիկ Աբրահամյանն ասել է, թե վարչապետի պաշտոնում որեւէ մեկը իրեն կարող է լավ զգալ, երբ կարողանում է տեսանելի տնտեսական աճ ապահովել, իսկ հակառակ դեպքում մեծ է  քավության նոխազ դառնալու հնարավորությունը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ