News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը զգալի կրճատումներով ներկայացնում է «Ամերիկացիներն Արցախի համար» կազմակերպության գործադիր տնօրեն Մարկ Դիտցենի հոդվածը, որը հրապարակվել է ամերիկյան խորհրդարանական «The Hill» թերթում:

Սեպտեմբերի 11-ի իր հոդվածում, որը կրում էր «Հայաստանի միշտ ագրեսոր է եղել» անհեթեթ վերնագիրը, ԱՄՆ-ում ադրբեջանցիների ցանցի ռազմական տեսաբան Դենիս Ջաֆը դարձյալ աղավաղում է փաստերը, որոնք վերաբերում են ղարաբաղյան հակամարտությանը:

Նախ, Ջաֆը նշում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի 4 բանաձեւերի մասին, որպեսզի պաշտպանի իր կեղծ պնդումն այն մասին, թե Հայաստանը ղարաբաղյան հակամարտությունում ագրեսոր է հանդիսանում: Սակայն այդ բանաձեւերը կարդալիս պարզ է դառնում, որ դրանք առհասարակ Հայաստանին չեն հիշատակում որպես ագրեսոր կամ բռնազավթող, ինչպես որ անպատասխանատու կերպով պնդում է  Ջաֆը:

Երկորդ, ԼՂՀ առանձնացումն Ադրբեջանից տեղի է ունեցել ոչ թե Ռուսաստանի պատճառով, այլ հակառակ նրա անգործունեությանը, թեեւ այն լիովին համապատասխանում էր խորհրդային օրենսդրությանը: Մոսկվան որեւէ կերպ չէր ազդում ղարաբաղյան պատերազմի վրա: Փաստացի, հենց հետխորհդային Ռուսաստանը միջնորդեց՝ Հայաստանի, Ադրբեջանի եւ ԼՂՀ միջեւ զինադադարի կնքմանը:

Երրորդ, Ջաֆի փորձն ապացուցել իր անհիմն մեղադրանքն այն մասին, թե Հայաստանը « երկար տարիներ շարունակ լրջորեն սպառնում Ադրբեջանին», ինչը հիմնված է նույն այդ հոդվածներից վերցված մի քանի մեջբերումների վրա, որոնք ընդգծում են Հայաստանի հակվածությունը խաղաղությանը:

Չորրորդ, թեեւ ԱՄՆ-ի նախագահն օգտվեց իր իրավունքից եւ հրաժարվեց  Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումից, որին Սենատը տվեց իր համաձայնությունը՝ որպես հետեւանք Ադրբեջանի միջով Աֆղանստան ռազմական տեխնիկայի փոխադրման նպատակով սեպտեմբերի 9-ի հարձակումների, 907-րդ ուղղումը դեռ կիրառվում է. կոնգրեսը երբեք չեղյալ չի համարել օրենքը: Սա նշանակում է, որ ԱՄՆ-ի կառավարությունը դեռեւս սպասում է, որպեսզի Ադրբեջանը, ինչպես նշված է օրենքում, «ակնհայտ քայլեր ձեռնարկի բոլոր տեսակի շրջափակումները եւ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի դեմ  հարձակողական ուժի կիրառումը դադարեցնելու համար»: Ինչպես եւ կարելի էր ակնկալել, Ջաֆի պնդումն այն մասին, թե 907-րդ ուղղումը սահմանափակում է աջակցությունը Հայաստանին, նույնպես չի համապատասխանում իրականությանը:

Ի վերջո, հայկական լոբբիի դեմ իր հարձակումներում Ջաֆը, թվում է, ուշադրություն չի դարձնում «The New York Times»-ի անցկացրած ուսումնասիրությանը, որը հրատարակվել է այս ամսվա սկզբին՝ վերնագրված «Ադրբեջանը եւ հետազոտական կենտրոններ», որում բացահայտվում էր՝ Ադրբեջանի կառավարությունը 2012թ.-ից լոբբիստական եւ PR-ընկերություններ էր վարձում՝ « հետազոտական կենտրոնների հետ հարաբերություններ կառուցելու նպատակով»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Երեւանում տեղի կունենա Ադրբեջանում հայերի ցեղասպանության զոհերի հիշատակի միջոցառում
Փետրվարի 28-ին Ծիծեռնակաբերդում տեղի կունենա հիշատակի միջոցառում...
Մարուքյանը ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված՝ վկայակոչելով Ադրբեջանի 1-ին նախագահի հարցազրույցը
Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական...
Ամենաշատ