News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի մայրաքաղաք մուտք գործելը, հնարավոր է, վճարովի դառնա: Այս նախագիծը պիլոտային ռեժմիով կգործարկվի արդեն 2015թ.-ին:

Մոսկվա մուտքի գործելու համար վճար գանձելու գաղափարը պատկանում է միջազգային փորձագետին: Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը կարծում է, որ գաղափարը վերամշակման կարիք ունի:

Մոսկվայի տրանսպորտի վարչությունը ներկայումս վերլուծում է վճարովի մուտքի տարբերակները: «Նախեւառաջ ծրագրվում է միջազգային փորձի մանրարկիտ վերլուծություն իրականացնել, ինչո՞ւ են մուտքի համար գումար վճարել, ինչպիսի՞ն են սոցիալ-տնտեսական արդյունքները, ինչպիսի՞ տեխնոլոիաներ են կիրառվել եւ այսպես շարունակ: Կուսումնասիրվի անձնական տրասպորտից օգտվողների վարքը. պատրա՞ստ ենք նրանք, արդյոք, վճարել, թե՞ կնախընտրեն հասարակական տրանսպորտ նստել: Եթե վերլուծությունը ցույց տա, որ մուտքի վճարը կբարելավի երթեւեկության վիճակը, այն կարելի է գանձել արդեն 2016թ.-ից»:

Մոսկվովյան տրանսպորտային միության նախագահ Յուրի Սվեշնիկովը վճարովի մուտքի գաղափարը անհաջող է համարում: «Մոսկվայում հասարակական տրոնսպորտից օգտվում է բնակչության մեծամասնությունը՝ 88%-ը, նման ցուցանիշ հաշված մեգապոլիսներ ունեն: Խնդիրը ճանապարհների պակասի մեջ է, Մոսկվայում այն հասնում է մինչեւ 400 կմ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ