News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Սասեքսի համալսարանի գիտնականները պարզել են, որ սմարթֆոնի, դյուրակիր համակարգչի, պլանշետի եւ այլ գաջեթների միաժամանակյա օգտագործումը փոխում է ուղեղի կառուցվածքը: Նրանց մոտ, ովքեր չարաշահում են բազմախնդրությունը, մոխրագույն նյութի խտությունը նվազում է ուղեղի կեղեւի այն հատվածում, որը պատասխանատու է ճանաչողական գործառույթի եւ զգացմունքների վերահսկողության համար:

Մագնիսային տոմոգրաֆիայի օգնությամբ 75 հասուն մարդու հետազոտությունը ցույց է տվել, որ միաժամանակ մի քանի սարք օգտագործելու (ոչ միայն համակարգիչներ եւ սմարթֆոններ, այլեւ հեռուստացույց) սովորություն ունեցողների մոտ ուղեղի այդ հատվածում մոխրագույն նյութն ավելի պակաս խտություն ունի: Ըստ Lenta.ru-ի, հարցվածների սովորույթների վերաբերյալ վիճակագրությունը ստացվել է նախնական հարցաթերթիկային հարցման միջոցով:

Նոր հետազոտությունը համապատասխանում է նյարդաֆիզիոլոգիայի այլ տվյալների հետ: Մի քանի սարքից օգտվելու սովորությունն ավելի վաղ կապում էին թույլ ուշադրության եւ այնպիսի էմոցիոնալ խնդիրների հետ, ինչպիսին է դեպրեսիան:

Ուղեղի կառուցվածքը փոփոխվում է ամենատարբեր փորձի ազդեցությամբ, եւ պարտադիր չէ, որ բացասական: Այլ հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ մոխրագույն նյութի խտությունը ձեւափոխվել է, օրինակ՝ Լոնդոնի քարտեղն ուսումնասիրող տաքսու վարորդների եւ սկսնակ աճպարարների մոտ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը (ֆոտո)
AKNEYE տաղավարը նման չէ որևէ այլ թվային տիրույթի. այստեղ ընդգծվում է արվեստի ապագայի տեսլականը, որտեղ սահմաններ չկան...
Ինչո՞ւ են դանդաղում ԳԱԱ բարեփոխումները. Գերատեսչությունները տարիով չեն արձագանքում առաջարկներին՝  Ա. Սաղյան
ԳԱԱ–ն բարեփոխումները համակարգում ձեռնարկել է 2022 թվականից, երբ կառավարությունն առաջ  էր տանում գերազանցության կենտրոններ ստեղծելու ռազմավարությունը...
Անդրեասյանը խոստանում է՝ գիտական ​​ինստիտուտների ձևաչափը, կարգավիճակը և ինքնավարության աստիճանը կքննարկվեն
Նա պարզաբանեց, որ նպատակը բարձրագույն կրթության և գիտահետազոտական ոլորտի ​​կապերի ամրապնդումն է...
«Ֆասթ Շիֆթ» ընկերությունն ամփոփել է 2023 թվականի արդյունքները
Էլեկտրոնային դրամապանակի օգտատերերի քանակն աճել է շուրջ 67 տոկոսով, գործարքների քանակը և շրջանառությունը կրկնապատկվել են: Եվ սա դեռ սկիզբն է...
ftNFT ֆիջիթալ սփեյսում քննարկվել է AKNEYE-ի հետ գործակցությունը և մտավոր սեփականության իրավունքը (ֆոտո)
ftNFT ֆիջիթալ սփեյսում կազմակերպվող հանդիպումները շարունակական են՝ ոլորտի արդի խնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու միտումով...
Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել
Միատարր բաղադրություն ստանալու համար թիմը սառեցրել է անվադողերի մնացորդները...
Ամենաշատ