News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

ՀՀ նախագահի մեսիջը, թե լայն շրջանակներում քննարկվում է հայ-թուրքական արձանագրությունները խորհրդարանից հետ կանչելու հարցը, կայանում էր նրանում, որ Երեւանը Անկարայի ոչ մի նախապայման չի կատարի եւ այդ եղանակով Թուրքիայի հետ սահմանների բացման եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման չի դիմի: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասել է ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը:

 Ըստ նրա, երբ միջազգային հանրությունը պարտավորվեց երաշխավորել հայ-թուրքական արձանագրությունների կյանքի կոչումը եւ բացել փակ սահմանները, առաջին նախապայմանն այն էր, որ  դա չպետք է տեղի ունենա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կամ չճանաչելու հաշվին: «Մեր առաջնային խնդիրն է, որպեսզի միջազգային հանրությունը նկատի, որ  21-րդ դարում մենք ավելի բաց ենք մեր հարեւանների հետ շփման համար, հատկապես՝ Թուրքիայի, այն դեպքում, երբ հենց մենք պետք է նախապայման դնեինք, սակայն չարեցինք դա: Երկրորդ, մենք գիտենք, որ Թուրքիան Հայաստանի շրջափակում է իրականացնում դեռեւս  1993 – 94 թթ., որպեսզի թուլացնի մեզ տնտեսական տեսանկյունից: Մենք տեսանք,  որ ճնշումը շատ էր, սակայն Թուրքիայի առաջ դրված հիմնական խնդիրը չիրականացավ», - ընդգծել է Սահակյանը: Նախագահի այն հայտարարությունը, թե լայն շրջանակներում քննարկվում է խորհրդարանից հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչելու վերաբերյալ հարցը,  ըստ խորհրդարանականի համոզման, հերթական անգամ ապացուցում է, որ  Հայաստանն ազնիվ է միջազգային հանրության հետ եւ կարող է կյանքի կոչել իր առջեւ դրված խնդիրները: «Մենք թույլ չենք տա նաեւ մոռանալ նախորդ դարի ամենասարսափելի հանցագործությունը: Այնպես որ, կարծում եմ՝ նախագահի ուղերձը տեղին է եւ հասցեագրված է միջազգային հանրությանը, որպեսզի այն էլ ավելի հետեւողական լինի», - ընդգծել է ՀՀԿ-ական պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Ե՞րբ Հայաստան կայցելի Քըլըչը
Մենք հետաքրքրվել էինք, թե երբ է նախատեսվում Սերդար Քըլըչի այցը Հայաստան, ինչ օրակարգով է թուրք...
Սա ծուղակ է, Թուրքիան ցանկանում է` այս հարցը քննարկման առարկա դառնա. Էդմոն Մարուքյան
Հայոց Ցեղասպանությունը ճանաչված փաստ է գիտական, ակադեմիական, քաղաքական մակարդակներում, 30-ից...
Հույս ունեմ՝ Հայաստանի եւ Թուրքիայի բանագնացնել Ռուբինյանը եւ Քըլըչը մոտ ապագայում կհանդիպեն. Կլաար
Շփվելով և՛ պարոն Ռուբինյանի, և՛ պարոն Քըլըչի հետ, ես երկու կողմից էլ լսել եմ շահագրգռվածություն՝ այս ուղղությամբ առաջընթաց ունենալու վերաբերյալ...
Զարեհ Սինանյանն ու Արա Գոչունյանը խոսել են Թուրքիայի հայ համայնքի իրավիճակի և խնդիրների մասին
Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Ստամբուլի «Ժամանակ»...
Թուրքիայի հետ հարաբերություններում սպասման մեջ ենք. սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի. Փաշինյան
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության. «Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ...
Թուրքիան կարող է անվերջ պայմաններ պարտադրել Հայաստանին. փորձագետ
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները մի քանի տարի է՝ չեն աշխատում Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ...
Ամենաշատ