News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի փողոցներում կայանած մեքենաների վրայից հանվում է «Վաճառվում է» գրությունը, քանի որ դա ապօրինի առեւտուր է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանը:

Նա նշեց, որ երբ մեքենաների վրա փակցնում են «Վաճառվում է» գրություն եւ կայանում փողոցներում, իսկ երբեմն՝ նույնիսկ մայթերին, դա ըստ էության վերածվում է վաճառակետի: «Կա ավտոմեքենաների վաճառքի վայր՝ ավտոշուկա, Երեւանի փողոցներում նման գրությամբ մեքենաների կայանելը ապօրինի առեւտուր է, այդ տարածքը վերածվում է վաճառքի կետի, այդ պատճառով էլ այդ գրությունները հանվում են»,-պարզաբանեց վարչության պետը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի քաղաքապետարանի եւ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով քաղաքի վարչական շրջաններում իրականացվում են ավտոմեքենաների  ապօրինի վաճառքը կանխելուն կամ դադարեցնելուն ուղղված միջոցառումներ:

Օգոստոսի 20-ից սեպտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում մի շարք ճանապարհահատվածներում կայանած  ավտոմեքենաների ապակիներից  հեռացվել է վաճառքի մասին  գրառումներ պարունակող 180 հայտարարություն: Գործընթացին ներգրավված են նաեւ մայրաքաղաքի վարչական շրջանների առեւտրի, սպասարկումների եւ գովազդի բաժինները: Նույն  ժամանակահատվածում մայթերին կայանած մեքենաների մասով Ճանապարհային ոստիկանության կողմից կազմվել է 19  վարչական արձանագրություն: Համատեղ շրջայցերը շարունակական բնույթ կկրեն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ