News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի՝ օգոստոսին բնակարանների գների մասին վերջերս հրապարակած տեղեկությունը գործնականում որեւէ նոր բան չէր պարունակում: Դատելով պաշտոնական տվյալներից՝ մայրաքաղաքի Կենտրոն վարչական շրջանում բնակարանների միջին արժեքն անցյալ տարվա ապրիլից մինչեւ այս տարվա օգոստոս մնացել է նույնը. 428 հազար դրամ՝ 1 քառակուսի մետրի դիմաց:

Տարեկան կտրվածքով մայրաքաղաքում բնակարանների միջին գների ամենամեծ աճն օգոստոսին արձանագրվել է ծայրամասային Նուբարաշենում. 2.5%: Հայտնի է, որ այդ շրջանում Երեւանի ամենաէժան բնակարաններն են, սակայն բնակարանային ֆոնդը բավական փոքր է: Այստեղ ընդամենը 37 բազմաբնակարան շենք կա (մայրաքաղաքում, ընդհանուր առմամբ, դրանց թիվն ավելի քան 4.800 է):

Նուբարաշենում բնակարանների միջին շուկայական գինը գրեթե 1.6 անգամ զիջել է մեկ այլ ծայրամասի՝ Մալաթիա-Սեբաստիայի ցուցանիշը, որը թանկացման վարկանիշում նախավերջին տեղում է:

Գների աճի տեմպով Նուբարաշենին հետեւել է Էրեբունին (0.8%-ով), այնուհետեւ մեկ այլ ծայրամաս՝ Նոր Նորքը (0.6%): Բացի Կենտրոնից, գներն անփոփոխ են մնացել նաեւ Արաբկիրում, որը բնակարանների թանկությամբ մայրաքաղաքում երկրորդ տեղն է զբաղեցնում:

Ելնելով պաշտոնական այս տվյալներից՝ կարելի է որոշակի եզրակացություն կատարել գնորդների պահանջարկի փոփոխության վերաբերյալ: Ներկայում միջին գնորդն այնքան էլ հարուստ չէ, որպեսզի բնակարան ձեռք բերի Երեւանի կենտրոնում, եւ նախընտրում է ծայրամասային, բայց ավելի հասանելի բնակարանը:

Առանձնատների առումով գների կայունությունը ցնցող է: Մեկ տարվա ընթացքում ստանդարտ առանձնատան միջին շուկայական գինն աճել է նույն Նուբարաշենում (խորհրդանշական 0.2%-ով) եւ Էրեբունիում (0.1%-ով): Մայրաքաղաքի վարչական այլ շրջաններում մեկ տարվա ընթացքում գները բացարձակ չեն փոխվել: Այդ ժամանակաշրջանում Հայաստանում ԱՄՆ դոլարի փոխարժեքը գրեթե չի փոխվել. 0.5%-ից էլ պակաս «թուլացել է»: Այնպես որ՝ այդ գործոնը չի ազդել դրամով արտահայտված բնակարանների գների վրա:

Հարկ է նկատել, որ այս ամենը տեղի է ունենում իրական սպառողական պահանջարկի կրճատման ֆոնին: Այսպես. օգոստոսին մայրաքաղաքում բնակարանների առքուվաճառքի գործարքների թիվը տարեկան կտրվածքով կրճատվել է 0.8%-ով, առանձնատների պարագայում՝ 20.7%-ով: Գաղտնիք չէ, որ երկրում բնակարանային շուկայի զարգացումը պահպանվում է ոչ թե առաջարկի ծավալով, այլ սահմանափակությամբ եւ գնորդների թվի դրական դինամիկայի բացակայությամբ: Այսինքն՝ վաճառողներն ավելի շատ են, քան գնորդները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրոշմավորման ենթակա ապրանքները գնելուց առաջ ստուգեք E-Mark հավելվածի միջոցով» ՊԵԿ
Կասկածու՞մ եք ապրանքի իսկության և ժամկետի մեջ, օգտվե՛ք ապրանքների դրոշմավորման և մոնիթորինգի համակարգից: Հսկիչ (նույնականացման) նշաններով...
Քննարկվել են Կապսի ջրամբարի կառուցմանը և դրա բնապահպանական հետևանքներին առնչվող հարցեր
Նախարար Հակոբ Սիմիդյանը գործընկերների հետ քննարկել է ջրային ոլորտի արդյունավետ կառավարմանն առնչվող խնդիրները, նախարարության կողմից դրանց...
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն նույնպես էժանացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 23-ին, կազմել է...
Փաշինյանը հանձնարարել է ներկայացնել տնտեսական աճի առաջմղմանն ուղղված նոր առաջարկություններ
Վարչապետ Փաշինյանը պատասխանատուներին հանձնարարականներ է տվել ծրագրերի պլանավորման, բյուջետավորման ու կապիտալ ծախսերի արդյունավետ...
Մարտին ապրանքների բացթողումից հետո պակաս վճարված մաքսային վճարների ու տույժերի գումարը կազմել է 41․101 մլն դրամ
Մեկ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մերժվել է ընկերության դիմումը...
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Ամենաշատ