News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մասաչուսեթսի Ուեսթոն քաղաքի Քեմբրիջյան դպրոցի Թոմփսոնի պատկերասրահում երեք մասից բաղկացած «Համբուրում եմ հողը» խորագրով ցուցահանդես է անցկացվում՝ նվիրված ժամանակակից հայ արվեստին: Այս մասին գրում է «Wicked Local Weston»-ը:

Ցուցահանդեսը կազմակերպվել է 1915 թվականի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով: Պատկերասրահի տնօրեն եւ ցուցահանդեսի համակարգող Թոդ Բարթելի խոսքով, այս ցուցադրությունը կազմակերպել է, որպեսզի «ներկայացնի այդ հատուկ հարյուրամյակի ընթացքում հիշողության ուժը»:

«Շարքի անվանումը ծագում է հայկական ծիսակարգային «երկրպագություն» բառից, որը բառացիորեն թարգմանելիս նշանակում է «համբուրել հողը» եւ ջանքեր է ենթադրում: Այն նաեւ ենթադրում է հարգանք հողի, տան, երկրի, մարդկանց եւ կենսակերպի հանդեպ»,- նշել է Բարթելը:

Առաջին ցուցադրությունը, որը սկսվել է սեպտեմբերի 5-ին եւ տեւելու է մինչեւ նոյեմբերի 15-ը, նվիրված է Չիկագոյում բնակվող Գագիկ Հարությունյանի արվեստին: Նա կենտրոնացել է ինքնության, հիշողության եւ ընտանիքի փոխադրման հարցերի շուրջ:

Դեկտեմբերի 18-ից մինչեւ 2015 թվականի մարտի 13-ը կայանալիք երկրորդ ցուցադրության ժամանակ ներկայացվելու են Ուոթերթաունից Թալին Մեհերյանի աշխատանքները:

Իսկ այս շարքի երրորդ ցուցադրության ժամանակ, որը կայանալու է 2015թ. մարտի 30-ից հունիսի 13-ը, արվեստասեր հասարակությունը հնարավորություն կունենա ծանոթանալ տարբեր ուղղություններով աշխատող հայ նկարիչների հավաքածուներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Սերժ Սարգսյանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղաuպանnւթյան զnhերի հիշատակին (ֆոտո)
ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը թոռնիկի հետ այսօր...
Այսօր մենք հարգում ենք Ցեղասպանության զոհերի հիշատակը. Նիկոս Դենդիաս
Պատմական ճշմարտության ճանաչումը անհրաժեշտ պայման է մարդկության դեմ...
Ամենաշատ