News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Կանադայի Համայնքների պալատի անդամները սեպտեմբերի 26-ի քննարկումների ընթացքում անդրադարձել են նաեւ սիրիական Դեր-էզ-Զոր քաղաքում «Իսլամական պետության» գրոհայինների կողմից Սուրբ Նահատակների հայկական եկեղեցու պայթեցմանը՝ դատապարտելով այդ երեւույթը:

Համայնքների պալատի անդամ Չունսեն Լյոնը հայտարարել է. «Այն ժամանակ, երբ աշխարհը հետեւում է Իրաքում եւ Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններին, մենք դարձյալ ցնցվում ենք «Իսլամական պետության» վերջին գործողությունները: Մի քանի օր առաջ մենք իմացանք, որ ԻԼԻՊ-ը կործանել է Սուրբ Նահատակների հայկակական եկեղեցին ու թանգարանը՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, որտեղ պահվել են նրանց մասունքները, ովքեր զոհվել են 1915թ.-ին: Եւս մեկ սրբավայրի մտադրված ու բարբարոսական կործանումը դարձյալ ցույց է տալիս ԻԼԻՊ-ի իրական էությունը եւ նրա օրակարգը, որը հիմնված է ատելության ու անհանդուրժողականության վրա: Մեր կառավարությունը շարունակում է քննադատել  ԻԼԻՊ ահաբեկչական կազմակերպությանը, որը ոտնահարում  է բոլոր մարդկանց իրավունքները»:

Խորհրդարանի մեկ այլ անդամ Հարոլդ Ալբրեխտը խնդրել է արտգործնախարարության եւ միջազգային իրավունքի հարցերով խորհրդարանական քարտուղար Դիպիկա Օբհրային մեկնաբանել է իրավիճակը՝ ասելով. «Ավելի վաղ այս շաբաթ մենք տեղեկացանք, որ ԻԼԻՊ-ը դարձյալ հարված է հասցրել՝ այս անգամ ոչնչացնելով Սիրիայում հայկական եկեղեցին ու Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը»:

Դիպիկա Օբհրային ի պատասխան հայտարարել է. «Մեր կառավարությունը զղջում է ԻԼԻՊ-ի կողմից Սուրբ Նահատակների հայկական եկեղեցու, ինչպես նաեւ Սիրիայի Դեր-էզ-Զորում Սուրբ Նահատակների թանգարանի կործանումը: Սա ԻԼԻՊ-ի անհարգալից վերաբերմունքոի եւս մեկ օրինակ է կրոնական ազատության եւ մարդկային արժանապատվության նկատմամբ: ԻԼԻՊ-ի հարձակումներն անկարգ են, ուղղված են քրիստոնյաների, շիաների եւ սունիների դեմ, ինչպես նաեւ նրանց սրբավայրերի դեմ: Կանադան շարունակում է դատապարտել ահաբեկչական այդ խմբավորմանը, որը կրում է իսլամի խեղաթյուրված ուղերձ, սպասնում է հազարավոր անմեղ մարդկանց»:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի Հանրապետության անկախության օրը, «Իրաքի եւ Լեւենտի Իսլամական պետություն» խմբավորման անդամներն ականապատել էին ու պայթեցրել Սուրբ Նահատակաների հայկական եկեղեցին Դեր-էզ-Զոր քաղաքում: Դեր-էզ-Զոր անապատը հայերի մահվան ճանապարհն էր դարձել, որոնք զոհվել էին Օսմանյան կայսրության ծրագրած ու իրականացրած ցեղասպանության հետեւանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Կոնգրեսական Մըքքլինթոքը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ տեղի ունեցած վայրագություններն ու դրանց տված դասերը և թուրքական կառավարությանը…
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
Ապրիլի 20-22-ը Անթիլիասում  Մեծի տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի կողմից..
Ամենաշատ