News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Ադրբեջանցի օլիգարխներին հանկարծ թուրքական զբոսանավեր են պետք եկել:

Թուրքական մամուլը հայտնում է, որ Թուրքիայի Փենդիկ նահանգում ընթացող İnternational Boatshow զբոսանավերի միջազգային ցուցահանդեսում երեք օրում վաճառվել է զբոսանավերի եւ մոտորանավակների ռեկորդային քանակություն:

Այս օրերին իրենց նոր տերերին են գտել 98 զբոսանավեր: Ցուցահանդեսի կազմակերպիչները պնդում են, որ գնորդների մեծամասնությունը գործարարներ են Արբեջանից, Ռուսաստանից եւ Հորդանանից: 

Ընդ որում, զբոսանավերի արժեքը տարբեր է` 12 հազարից մինչեւ 3 միլիոն եվրո:

Ընդըհանուր առմամբ վաճառքի է հանվել 380 զբոսանավ` մեկ միլիարդ թուրքական լիրա ընդհանուր արժողությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ