News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գործարար Ռուբեն Գալուստյանի՝ «Բենզին Ռուբոյի» որդու՝  Արման Գալուստյանի վերաբերյալ Վերաքննիչ բողոքը մերժվել է, առաջին ատյանի դատարանի որոշումը թողնվել է անփոփոխ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացել է Դատական տեղեկատվական համակարգից:

Մեղադրող դատախազը Վերաքննիչ դատարան բողոք է ներկայացրել եւ պահանջում է  Արման Գալուստյանին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր- ի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (դիտավորությամբ առողջությանը միջին  ծանրության վնաս պատճառելը, որն արվել է խուլիգանական դրդումներով )եւ տվյալ հանցագոծությունը կատարելու համար վերջինիս դատապարտել ազատազրկման` 3 տարի 6 ամիս  ժամկետով:

Որոշման մեջ ասվում է, որ Առաջին ատյանի դատարանը ճիշտ հետևության է հանգել` ամբաստանյալ Ա.Գալուստյանին ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով մեղսագրված արարքը ՀՀ քրեական օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասով վերաորակելով և տուժողի ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով քրեական գործի վարույթը կարճելով: Վերաքննիչ դատարանը գտնում է, որ Առաջին ատյանի դատարանի դատավճիռն օրինական է, հիմնավոր` ու պատճառաբանված, ուստի վերաքննիչ բողոքը ենթակա է մերժման:

Նշենք, որ Արման Ռոբերտի Գալուստյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2013թ մայիսի 19-ին նա վիճաբանել է Սամվել Աբրահամյանի հետ (տաքսի մեքենայի վարորդ), երկաթյա առարկայով հարվածներ է հասցրել Ս.Աբրահամյանի գլխին, վերջինիս առողջությանը պատճառելով թեթեւ վնաս: Նման մի դեպք էր գրանցվել է 2013թ մայիսի 31-ին,  Արման Գալուստյանը նորից հրաժարվել էր վճարել տաքսի ծառայությանն մեքենայի վարորդին՝ ասելով, թե մանր գումար չունի, մտել էր վիճաբանության մեջ եւ բռունցքով հարվածել է վարորդ Ա.Վաղարշակյանի դեմքին, ապա դիմել փախուստի:

Գործը քննվել է Կենտրոն եւ Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան, սակայն «Բեզնին Ռուբոյի» որդին այդպես էլ չէր ներկայանում դատական նիստերին: Մեղադրողը միջնորդել էր նրա նկատմամբ կիրառել ավելի խիստ խափանման միջոց՝ կալանավորում ՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արման Գալուստյանը փաստացի թաքնվում է քրեական վարույթն իրականացնող մարմնից եւ խախտել է իր նկատմամբ ընտրված ավելի մեղմ խափանման միջոցի՝ չհեռանալու մասին ստորագրության պայմանները, այսինքն, նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Դատարանն արձանագրել է, որ  ամբաստանյալ Արման Ռոբերտի Գալուստյանը գտնվելով չհեռանալու մասին ստորագրության ձեւով ընտրված խափանման միջոցի ներքո, ըստ էության չարամտորեն խուսափում է դատարան ներկայանալուց, մի քանի անգամ հրաժարվել է դատարանի կողմից ուղարկված ծանուցագրերը ստանալուց, քանի որ, դրանք դատարան են վերադարձել «չի պահանջվել» մակագրությամբ։ Ըստ այդմ՝ «Բենզին Ռուբոյի» որդու նկատմամբ հայտարարվել էր հետախուզում, ընտրվել էր նոր խափանման միջոց՝ կալանավորում, իսկ գործի վարույթը կասեցվել էր մինչեւ նրա հայտնաբերումը:

Ի դեպ, 2011թ Արման Գալուստյանը 4 տարվա ազատազրկման էր դատապարտվել խուլիգանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, սակայն Վերաքննիչ դատարանը բեկանել էր առաջին ատյանի վճիռը եւ նշանակել պատիժ 2 տարի ժամկետով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բախվել են «Մերսեդես»-ը, «ՎԱԶ 2106»-ն ու տրակտորը․ պապը, տատը, նրանց դուստրն ու անչափահաս թոռները հիվանդանոցում են
Ապրիլի 24-ին՝ ժամը 14:20-ի սահմաններում, Նոր Գեղի գյուղի Ֆրոնտիկ Թևոսյան...
Վրաստանի նախագահը ներում է շնորհել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ բողոքի ցույցերի մասնակցին
Նա ընդգծել է, որ իր որոշմամբ չի խրախուսում իրավապահների նկատմամբ բռնությունը
Լեռնապատ գյուղի հարակից սարի գագաթին այրվում է 50 հա խոտածածկույթ
Ապրիլի 24-ին` ժամը 08։35-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության…
ՌԴ պաշտպանության փոխնախարար Իվանովը չի ընդունել կաշառք վերցնելու մեղադրանքը
Իվանովը ձերբակալվել է աշխատավայրում․․․
Նոյեմբերյանում միջադեպի հետ կապված քրվարույթ է նախաձեռնվել. 5 անձ ձերբակալվել է. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Նախաքննությունը շարունակվում է։ Միջոցներ են ձեռնարկվում նշված դեպքերի հանգամանքները պարզելու և դրանց բոլոր մասնակիցների արարքներին իրավական...
Հայտնաբերվել է տղամարդու մարմին, կողքին՝ «Մակարով» ատրճանակ. մահացածի որդուն ամիսներ առաջ սպանել են
Ապրիլի 24-ին՝ ժամը 09:00-ից 09:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ներքին...
Ամենաշատ