News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանի ՊՆ N զորամասում անցած տարվա դեկտեմբերի 10-ին մահացած զինծառայող, Չինարի գյուղի բնակիչ, շարքային Վանիչկա Հովակիմյանի գործով դատավարությունն ավարտվել է: Արարատի եւ Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը ժամկետային զինծառայող 19-ամյա Շմավոն Կուրեխյանին դատապարտել է 7 տարվա ազատազրկման, 20-ամյա Պարույր Մկրտչյանին՝ 5 տարի 6 ամիս ազատազրկման, վաշտի հրամանատար Արման Մուրադյանին՝ 3 տարի ազատազրկման, իսկ կրտեսեր սերժանտ Նարեկ Միտոյանին կիրառվել է պայմանական պատիժ եւ սահմանվել 1 տարի փորձաշրջան:

NEWS.am-ը Դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ դատավճռով հաստատվել է, որ Վանիչկային հասցրել են ինքնասպանության, իսկ պատճառը Պարույր Մկրտչյանին պատկանող «Սամսունգ» հեռախոսի կորելն է եղել: Պարզվել է, որ հեռախոսը գողացել է նույն վաշտի օրապահ Բաբախանյանը, որը սակայն այդ մասին Պարույր Մկրտչյանին չի հայտնել: Շարքային Շմավոն Կուրեխյանն էլ իր հերթին Պարույրին ասել է, թե իր կարծիքով՝ այն գողացել է Վանիչկա Հովակիմյանը: Վերջինս հերքել է իր կողմից երբեւէ հեռախոս գողանալու հանգամանքը, սակայն Շմավոնն ու Պարույրը նրան չեն հավատացել, հայհոյանքներով պահանջել են վերադարձնել հեռախոսը: Այնուհետեւ Վանիչկային կանչել են վաշտի պահասենյակ:

Երբ Վանիչկան պահասենյակ է գնացել, Շմավոնն ու Պարույրը նրան մեղադրել են հեռախոս գողանալու համար, հայհոյանքներ հնչեցնելով պարտադրել են համազգեստը հանել: Շմավոնի կանչով եկած շարքային Սիս Գեւորգյանը ստուգել է Վանիչկայի ուսապարկը: Ուսապարկում գտել են մեկ զույգ ականջակալ ու հեռախոսի մարտկոց: Վանիչկան ասել է,թե դրանք իրենն են, բայց Շմավոնը չի հավատացել եւ սկսել հարցուփորձ անել զինվորներին:

Դրանից րոպեներ անց Պարույրը Վանիչկայի նկատմամբ բռնություն է գործադրել, օձիքից քաշքշել է, հարվածել է դեմքին, սպառնացել է անբարենպաստ հետեւանքներով, պահանջել է, որ հեռախոսը վերադարձվի մինչեւ ժամը 19:00-ն: Իսկ չվերադարձնելու դեպքում սպառնացել է հետագա ծառայության ընթացքում փոխել Հովակիմյանի կարգավիճակը անձնակազմի շրջապատում, հայտարարել է, թե «փչացնելու է» նրան: Այնուհետեւ նրանից պահանջել են 30 հազար դրամ: Վանիչկան, սակայն, հրաժարվել է:

Այս ամբողջի մասին իմացել են նաեւ վաշտի հրամանատար Արման Մուրադյանն ու օրվա հերթապահ, կրտեսեր սերժանտ Նարեկ Միտոյանը, սակայն նրանք ոչինչ չեն հայտնել հրամանատարությանը:

Ժամը 18:00-ին Վանիչկան, այլեւս չդիմանալով Պարույրի եւ Շմավոնի հալանքներին, շարքային Լեւոն Հովսեփյանից վերցրել է բջջային հեռախոսը, զանգահարել հորն ու ասել. «Պապ, չեմ կարա ասեմ, լեզուս չի պտտվում, ես ինձ սպանելու եմ, վրես չլացես»:

Հետո անմիջապես մտել զորանոց, որտեղ զինապահարանի փեղկին գրել «Ես ոչ մի բանի հետ կապ չունեմ», ապա ԱԿՄ տեսակի ԳՊ-9107 համարի ինքնաձիգով կրակել կզակի ստորին հատվածի շրջանում եւ այդ եղանակով ինքն իրեն կյանքից զրկել:

Դատարանն ապացուցված է համարել ինքնասպանության դրդելու վարկածը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 18:10-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի տարածքում հայտնաբերվել է ներքին վերակարգում որպես օրապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Վանիչկա Արամայիսի Հովակիմյանի դին` ծնոտի ստորին շրջանում հրազենային վիրավորումով: Ինքնասպանությունից առաջ Վանիչկան զանգահարել էր հորն ու ասել, որ իրեն այլեւս չեն տեսնի։ Դեկտեմբերի 12-ին գտել են նրա թողած գրությունը. Վանիչկան գրել էր, որ ինքնասպանություն է գործում հեռախոսի պատճառով, որն ինչ-որ մեկը գողացել է ու գցել իր ուսապարկը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սանկտ Պետերբուրգի քոլեջում ուսուցիչը դասի ժամանակ կրակ է բացել դատարկ փամփուշտներով
Ուսուցիչը որոշել է իմպրովիզ անել և կրակ է բացել դատարկ փամփուշտներով: Աշակերտները վախեցել են և թաքնվել...
Փարիզում Իրանի հյուպատոսություն պայթուցիկներով ներխուժած տղամարդը բերման է ենթարկվել. ԶԼՄ-ներ
Հեռուստաալիքի տվյալներով՝ իրավախախտին հարցաքննում են BRI Հատուկ քննչական և արագ արձագանքման բրիգադի աշխատակիցները...
Դավիթ Տոնոյանի գործը չի ունեցել իրավական որևէ հիմք. Այս ամենը քաղաքական ուղիղ հրահանգի արդյունք է. փաստաբաններ
Արդեն 2 տարի և 7 ամիս է, ինչ կալանավորված է ՀՀ պաշտպանության նախկին…
Անհայտ անձը սպառնում է պայթեցնել Փարիզում Իրանի հյուպատոսությունը. լրատվամիջոց
Դրա տեղեկություններով՝ ոստիկանները փակել են մետրոյի վեցերորդ գիծը և շրջափակել շենքի շրջակայքը...
Արայիկ Հարությունյանի՝ «Մոշիկ» մականունով հայտնի խորհրդականը՝ ծեծկռտուքի մասնակից. 24news.am
Արայիկ Հարությունյանի օգնականն ու ընկերը եղել են ալկոհոլ օգտագործած վիճակում և իրենց պահել են ոչ պատշաճ…
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր. Թումանյանի ոստիկանների բացահայտումը
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ չորրորդ պատանուն և մնացած հուշանվեր թղթադրամները հայտնաբերելու ուղղությամբ: Կազմված փաստաթղթերը և երեք…
Ամենաշատ