News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ազատագրված Քարվաճառի շրջանում հուլիսին ադրբեջանցի դիվերսանտների կողմից դաժանաբար սպանված 16-ամյա Սմբատ Ցականյանի գործով նախաքննությունը դեռ շարունակվում է:

NEWS.am-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանակերտի նստավայրից հայտնեցին, որ գործը քննվելու է իրենց մոտ, սանկցիան արդեն կա, սակայն քրեական գործի նախաքննությունը դեռ չի ավարտվել:

Նշենք, որ սեպտեմբերի սկզբին ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը հանդիպել էր 16-ամյա Սմբատ Ցականյանի ծնողներին եւ հայտնել, որ շուտով  դատավարությունը սկսվելու է

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին լուրեր էին տարածվել, որ ադրբեջանցի դիվերսանտները Քարվաճառի 176ամյա մի բնակչի են գերեվարել, որին մի քանի օր շարունակ հարազատները գտնել չէին կարողանում: Հուլիսի 15-ին տղայի դին հայտնաբերել են, իսկ մեկ օր անց էլ հուղարկավորել նրան փակ դագաղով, հարազատներին թույլ չեն տվել նույնիսկ դիակը տեսնել: Սպանության փաստի առիթվ ԼՂՀ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ ՔՕ 103-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ սպանությունը, ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը: Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել էր,  որ ըստ նախնական վարկածի՝ քարվաճառցի տղային սպանել է հուլիսի 11-ին Քարվաճառ ներթափանցած դիվերսիոն խմբի վերջին ձերբակալված անդամը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ