News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուստամ Գասպարյանի որդու՝ Ռոմա Գասպարյանի գործից դեռ որեւէ նորություն չկա, քննությունը ձգձգվում է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուստամ Գասպարյանը:

Նա նշեց, որ կալանքի վերաբերյալ վերաքննիչ բողոքից եւս նորություն չկա: Պատգամավորը շեշտեց, որ իրենք կարող են եւ գրավ առաջարկել որդու ազատության դիմաց, եւ ստորագրահավաք անցկացնել, բայց այդ ամեն ընդունող չկա. «Եթե քաղաքական պատվեր է, դատարանը քանի՞ գլխանի է, որ ընդունի»,-ասաց Ռուստամ Գասպարյանը:

Նա ասաց, որ պահանջում են քննությունը անցկացնել արագացված կարգով եւ գործն ուղարկել դատարան, քանի որ վստահ է՝ որեւէ հիմք չկա որդուն կալանավորելու: Հարցին, թե հիմա ինչքան պետք է սպասեք որդուն ազատության մեջ տեսնելու համար, պատգամավորը պատասխանեց՝ մինչեւ իշխանափոխություն լինի: Դիտարկմանը, թե փաստորեն բավական երկար կսպասեք, Ռուստամ Գասպարյանն ասաց. «Դուք կարծում եք, թե սրանք էդքան մնալու եք իշխանության»:

Իսկ թե երբ է լինելու իշխանափոխությունը՝ ԲՀԿ-ական պատգամավորն ասաց՝ «հոկտեմբերի 10-ին կերեւա»: Ի դեպ, հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում կայանալիք եռյակի հանրահավաքին նա եւս մասնակցելու է:

Հիշեցնենք, որ Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վերահաստատել է Ռոմա Գասպարյանի նկատմամբ՝ երկամսյա կալանքը որպես խափանման միջոց ընտրելու հարցը:

Մեղադրանքը առաջադրվել է  ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով: Նրան տեղափոխել են «Նուբարաշեն» ՔԿՀ:

Ավելի վաղ Ռուստամ Գասպարյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էրհետեւյալը. «Բողոքողն էլ գալուբոյ է, գալուբոյ տղա է, համասեռամոլ, մարդ չի փախցրել իմ տղան: Էդ գալուբոն 27 տարեկան էշ, ինտերնետներով կապնվում է,18 տարեկան երեխեքին տանում փչացնում է եւ մեկն էլ մի տարածքից մի երեխու հետ, սա էլ դիմում ա, իմ տղեն գնում է դրա հետ հանդիպում, գալիս են, խոսում են, մեծ-մեծ է խոսում, խփում են  ու էդ ձեւ սարքեցին առեւանգում, սարքեցին էս ու էն»:

Տպել
Ամենաշատ