News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կազմակերպված փարթիի պատճառով աշխատանքից ազատված՝ մասնաճյուղի վարիչ Վարդան Գրիգորյանին կփոխարինի նրա որդին՝ Գագիկ Գրիգորյանը: Այս մասին NEWS.am-ին ասաց «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավար Վլադիմիր Պողոսյանը:

«Մենք եռամսյա փորձաշրջանով պարտականությունները դրել էինք Գագիկ Գրիգորյանի վրա: Փորձաշրջանի արդյունքներով օրերս նա նշանակվեց վարիչ, քանի որ լավ է աշխատել, անցած տարվա համեմատ այս եռամսյակում ունեցել ենք 4-5 միջոցառում ավելի, զբոսաշրջիկների աճ շուրջ 27%»,- ասաց Վլադիմիր Պողոսյանը:

Հիշեցնենք, որ մշակույթի նախարարությունը կորպորատիվ միջոցառումներ անցկացնելու համար պատմամշակութային վայրերը վարձով է տրամադրում: Մեկ օրվա արժեքը սկսում է 200 հազար դրամից: Նմանատիպ կորպորատիվ միջոցառումներ արդեն անցկացվել են Զվարթնոցում եւ Գառնիում: Զվարթնոցում հունիսի 14-ին հայ եւ ռուս գործարարները «տկլոր փարթի» էին կազմակերպել, իսկ հունիսի 18-ին էլ կենտրոնական բանկն էր կորպորատիվ միջոցառում կազմակերպել: Ի դեպ, միջոցառումների օրերին հուշարձանները փակ են լինում զբոսաշրջիկների համար: Հունիսի 20-ին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նկատողություն էր արել ՊՈԱԿ-ի ղեկավարին, իսկ վերջինս էլ աշխատանքից ազատել էր մասնաճյուղի վարիչին:

Տպել
Ամենաշատ