News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հյուսիսային պողոտայի մոտ, Տերյան 19 հասցեում գտնվող «Պաուլաներ» գարեջրատանը տեղի ունեցած սպանությունը չնչին կենցաղային վեճի արդյունք է: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:

Մեր տեղեկություններով՝ վիճաբանության հետեւանքով մահացողը գարեջրատան տնօրենն էր, իսկ վիրավորները՝ նրա ընկերները: NEWS.am-ի աղբյուրները հայտնեցին, որ ակումբի հարեւաններից մեկը իջել է եւ պահանջել, որ իջեցնեն երաժշտության ձայնը: Այս ընթացքում վիճաբանությանը մասնակցած անձանցից մեկի ձեռքը սուճի բաժակով վնասված է լինում եւ արյան կաթիլ է ընկնում այդ հարեւանի վրա: Վերջինս էլ վրդովվում է, թե էս ինչ եք անում ու դանակահարում տղամարդկանց: Ի դեպ, նախկինում մի քանի անգամ եւս նույն հարեւանը նույն խնդրով իջել է այդ գարեջրատուն: «Պաուլաներ» գարեջրատունը քաղաքակիրթ վայրի համբավ ունի, որտեղ այցելում են հասարակական, քաղաքական գործիչներ, արտասահմանից ժամանած հյուրեր:

Գարեջրատանը դանակահարած Ավետ Օհանջյանը մոտ 30 տարեկան է, հայրը մահացած է, մայրը առողջական խնդիրներ ունի, եղբայրն էլ աշխատում է հեռուստաընկերություններից մեկում: Նա նախկին որսորդ է, այժմ գտնվում է փախուստի մեջ:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ին «Նաիրի» բժշկական կենտրոնից ոստիկանության Կենտրոնականի բաժին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի սուր կտրող-ծակող վնասվածքներով տեղափոխվել է իրենց մոտ:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ոմն Ավետ Օհանջանյանը իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել երեք անձանց՝ Սերգեյ Ս.-ին, Արման Փարսադանյանին եւ Արմեն Հարությունյանին: 58 թվականին ծնված Սերգեյ Ս.-ն վնասվածք է ստացել որովայնի շրջանում, իսկ 1975թ. ծնված Արման Փարսադանյանը վնասվածք էր ստացել կրծքավանդակի շրջանում: Նա, այսօր առավոտյան գիտակցության չգալով, մահացել է: Դեպքի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ Քր.օր.-ի 104 (սպանություն» եւ 112 (Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) հոդվածների հատկանիշներով, ընթանում է քննություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Սոչիի դատարանը կալանավորել է կատակերգու Գեւորգյանի սպանության մեջ կասկածվողին
Դատարանը, քննելով նյութերը, անհրաժեշտ է համարել բավարարել հետաքննության միջնորդությունը՝ տղամարդու...
Մոսկվայի մարզում կրակել են թմրավաճառին բռնող ոստիկանների վրա. ուժայիններից մեկը զոհվել է
Հոսպիտալացումից առաջ նա հասցրել է ասել, որ հարձակվողը ծեծի է ենթարկել իրեն՝ հարվածելով գլխին, մինչև ինքը կորցրել է գիտակցությունը
Եվրոպոլը ԵՄ-ի անվտանգությանը սպառնացող ավելի քան 800 հանցավոր ցանց է բացահայտել
«Եվրամիության անդամ բոլոր երկրները և Եվրոպոլի մի քանի գործընկեր երկրներ...
Էկվադորում զինված անձանց խումբը հարձակվել է մարդկանց վրա, 8 մարդ զոհվել է, ևս 8-ը՝ վիրավորվել
Առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը
Հանցավոր աշխարհի պատրիարք Շաքրո Մոլոդոյն ազատ է արձակվել
Հանդիպումն անցել է փակ դռների հետևում...
Ամենաշատ