News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանում շատ հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել, իշխանության քայլերը տրամաբանությունից զուրկ են,  իսկ ոչ իշխանական ուժերն էլ անհասկանալի է՝ ինչ են ուզում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Նոր ժամանակներ» կուսակցության ղեկավար Արամ Կարապետյանը:

Նա նշեց, որ իշխանափոխության կոչեր երկար ժամանակ լսում է նույն ուժերից, թե ՀԱԿ-ը, թե «Ժառանգությունը» երկար ժամանակ իր գործընկերներն են եղել, իսկ ԲՀԿ-ից նման կոչ երբեւէ չի լսել:

«Ինչքան երեւում է՝ տանող ուժը համարվում է ԲՀԿ-ն, որը ոչինչ չի ասում, եռյակը հիմնականում բողոքում է սահմանադրական փոփոխություններից, հիմնական թեման դա է: Եթե մենք չգիտենք՝ ինչ բարեփոխումներ են, ինչի՞ց բողոքենք, երբ նախագիծը կլինի, այդ ժամանակ պարզ կլինի՝ իշխանության նպատակը որն է, պետք է տեսնել, հետո բողոքել»,-ասաց նա:

Արամ Կարապետյանը շեշտեց, որ իշխանությունների բոլոր քայլերը զուրկ են տրամաբանությունից՝ թե Սերժ Սարգսյանի ելույթը ՄԱԿ-ի ամբիոնից, թե Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնին, թե «Շրջանառության հարկի» մասին օրենքը: 

«Եռյակի այն կուսակցությունները, որոնք միշտ ասել են իշխանափոխություն, հիմա էլ են ասում, իսկ ԲՀԿ-ն ոնց եղել է այլընտրանք, այդպես էլ մնացել է: Մարտի 1-ին նրանք դեմ էին իշխանափոխությանը եւ փողոցում եղած մարդկանց համարյա անվանում էին տեռորիստներ: Եթե արտաքին զարգացումներն ընթանան այնպես, ինչպես այժմ, ապա որեւէ կտրուկ փոփոխություն մեր երկրում չի սպասվում»,-ասաց «Նոր ժամանակների» առաջնորդը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
«Ժողովուրդ».Ինչ ցանել ես, այն էլ կհնձես. Ծիծեռնակաբերդի միջադեպից հետո թերեւս, արժե թարմացնել ՔՊ-ականների հիշողությունը
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ՝ գրեթե բոլոր ՔՊ-ականները շտապեցին իրենց սոցիալական էջերում աջակցել...
«Փաստ». Վարձու աշխատողի՝ եկամտային հարկի վերաբերյալ տեղեկատվությունը հարկային մարմին կներկայացնի գործատուն
Գործող կարգավորումների համաձայն, վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի...
«Հրապարակ». «Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել»
«Ժողովուրդ». Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի
Ամեն դեպքում, Արսենյան-ՔՊ ալյանսը փորձառու բիզնեսմենին դեռեւս էական ոչինչ չի տվել...
Ամենաշատ