News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

2014թ. սեպտեմբերի 28-ին իսպանական հայտնի “Vegamediapress”  կայքում լույս է տեսել արգենտինացի ականավոր  գործիչ, գրող Մարիանո Սարավիայի հոդվածը «Հալեպ, հարյուր տարի անց» վերնագրով: Հոդվածում հեղինակը անդրադարձ է կատարում Հայոց ցեղասպանության թեմային եւ ցեղասպանությունից 100 տարի անց Սիրիայի հայաբնակ Հալեպ քաղաքում իրադարձությունների կրկնությանը: Մասնավորապես հեղինակը նշում է, որ իր նպատակն է հոդվածում ներկայացնել նրանց մասին, ում մեղսակից անտարբերության եւ ցեղասպանին օժանդակելու պատճառով է, որ Թուրքիան ժխտում է  իր կողմից 1915թ. իրականացրած հայերի կոտորածները: Իսկ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիայի մերժողական կեցվածքը պայմանավորված է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների համար Թուրքիայի աշխարհաքաղաքական կարեւորությամբ:

Հեղինակը շեշտում է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ի բոլոր նախագահները իրենց նախագահական քարոզարշավներում մշտապես խոսելով  հայոց ցեղասպանության մասին, ցանկանում են ստանալ ԱՄՆ-ի ազդեցիկ հայկական համայնքի օժանդակությունը, իսկ ստանձնելով նախագահի պաշտոնը, մոռացության են մատնում իրենց տված խոստումները եւ առաջնորդվում միմիայն քաղաքական շահերով:

100 տարի անց ոչինչ չի փոխվել, իսկ հալեպաբնակ հայերը այսօր էլ ենթարկվում են խոշտանգումների եւ կոտորածների: Վերջին տասնամյակներում Հաֆեզ ալ Ասադի եւ Բաշար ալ Ասադի վարչակարգերի օրոք երաշխավորված էր Սիրիայում բնակվող էթնիկ եւ կրոնական փոքրամասնությունների, այդ թվում նաեւ հայկական համայնքի անվտանգությունը, իսկ այսօր Իսլամական պետության ահաբեկիչները իրենց գործողությունների թիրախակետեր են դարձրել հայկական Նոր գյուղը, Զվարթնոց եկեղեցին, ՀՕՄ-ի հավաքատեղին եւ բազմաթիվ հայկական թաղամասեր:

Եթե 100 տարի առաջ ցեղասպանության իրականացման համար մեղսակից էին Թալեաթ, Էնվեր, Ջեմալ փաշաները, Երիտթուրքերի եւ Աթաթուրքի կառավարությունները, ապա այսօր Իսլամիստ ահաբեկիչների գործունեությունը ԱՄՆ-ի մեղսակցության արդյունք է:  Ջորջ Բուշ Կրտսերի կողմից Իրաք ներխուժման եւ  Սադդամ Հուսեյնին տապալման, իսկ այնուհետեւ Բարաք Օբամայի կողմից Սիրիայում անուղղակիորեն գործելու հետեւանքով  ի հայտ եկավ այս ահաբեկչական խմբավորումը: Իսկ Պենտագոնը իր աշխարհաքաղաքական խաղերի թիրախակետը դարձրել է  Սիրիան եւ վերջինիս դաշնակիցներ Իրաքը եւ Ռուսաստանը: Բաշար ալ Ասադի վարչակարգը տապալալեու համար ԱՄՆ-ն պայմանավորություն է ձեռք բերել  Ալ Քաիդայի ճյուղ կազմող Ալ Նուսրա ահաբեկչական խմբավորման հետ, իսկ    վերջինիս զինելու եւ հովանավորելու համար օգտագործում է Սաուդյան Արաբիային եւ Թուրքիային: Իսկ օրեր առաջ ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ռմբակոծության հետեւանքները ամերիկացիները ներկայացնում որպես են կողմնակի վնասներ. դա այն է, ինչ մենք անվանում ենք անմեղ զոհեր: Իսլամիստ ահաբեկիչների զենքից մազապուրծ եղած հայերը, ինչպես եւ 100 տարի առաջ, թողել են իրենց բնակավայրերը եւ դարձել փախստականներ:

Ինչպես նշել է Ադոլֆ Հիտլերը դեռեւս 1939թ. «Ո՞վ է այսօր հիշում Հայոց ցեղասպանության մասին»: Եվ, իրոք, համայն աշխարհի անտարբերությունը եւ Թուրքիայի անպատիժ մնալը հանգեցնում է ցեղասպանության կրկնությանը:

Հայերի ցեղասպանության հերթական վայրը Հալեպ քաղաքն է: Ինչպիսի՜ ճակատագրի հեգնանք 100 տարի անց: Ինչպես միշտ, մեղսակիցները չեն փոխվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրախորհրդարանում համաժողով է անցկացվել՝ նվիրված Հայոց Ցեղասպանությանը եւ ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտմանը
Եվրոպական խորհրդարանում տեղի է ունեցել «Ոգեկոչել Հայոց Ցեղասպանությունը....
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Խոստանալով պայքարել հանուն մի աշխարհի, որտեղ տիրում են խաղաղություն…
Մենք չպետք է սպասենք ևս մեկ դար՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար. Աննա Էշու
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին...
ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դատապարտմանը պետք է հետևեն իրական հետևանքներ․ Ադամ Շիֆ
Մինչ մենք ոգեկոչում ենք Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը՝ երբեք…
Հայ ժողովուրդը կրկին ոտքի կկանգնի, ինչպես դա արեց Ցեղասպանությունից հետո․ ԱՄՆ կոնգրեսական Սեթ Մոուլթոն
«Ես հպարտ եմ, որ Կոնգրեսն ասել է ճշմարտությունը և ճանաչել է Հայոց…
«Մենք երբեք չենք հանձնվի». Կոնգրեսական Գուս Բիլիրակիսը տարածաշրջանում Թուրքիայի գործողություններն աններելի է համարում
Նա անդրադարձել է նաև ԱՄՆ-ի հայկական ու հունական համայնքների ջանքերին…
Ամենաշատ