News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Համացանցում տարածված «կոռուպցիոն» ձայնագրությունից հետո ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անալիտիկ քիմիայի դասախոս Նունե Գյոկչյանն ազատվել է աշխատանքից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:

Նա նշեց, որ դասախոսին ազատել են նշանակված ծառայողական քննության արդյունքում, ինչպես նաեւ ուսանողներից ստացված դիմումների հիման վրա: Նունե Գյոկչյանը համալսարանի հին դասախոսներից էր, եւ ռեկտորի փոխանցմամբ, ուսանողները նրանից բողոքներ ունեցել են, բայց երբեւէ գրավոր չեն հայտնել:

Ինչ վերաբերում է այդ ձայնագրության մեջ շրջանառվող մաթեմատիկայի դասախոսին, Արամ Սիմոնյանն ասաց, որ վերջինս պնդում է, թե ինքը որեւէ կապ չունի այդ ամենի հետ: ԵՊՀ ռեկտորը դիմել է Երեւանի դատախազություն, որպեսզի պարզեն հանգամանքները:

Նշենք, որ համացանցում տարածված ձայնագրության համաձայն՝ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի անալիտիկ քիմիայի դասախոս Նունե Գյոկչյանը ուսանողին ներկայացնում է, որ 40 հազար դրամի դիմաց կարող է պարապմունքներ անցկացնել, օգնել քննության եւ ստուգարքի հարցում: Նա խորհուրդ է տալիս պարապել նաեւ մաթեմատիկա, եւ եթե այդ առարկայից էլ բարձր ստանա, ապա հնարավոր կլինի անցնել անվճար համակարգ:

Տպել
Ամենաշատ