News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը Թուրքիային միջուկային էներգետիկայի ոլորտում 22 մլրդ դոլարի չափով ներդրումներ է առաջարկելու, եւ երկրներն ամրապնդելու են տնտեսական համագործակցությունը՝ չնայած տարածաշրջանային քաղաքականության հարցերում հայացքների տարբերություններին: Hurriyet Daily News-ի փոխանցմամբ՝ այս մասին սեպտեմբերի 29-ին հայտարարել է Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը:

Ստամբուլում ելույթ ունենալով «Ռեսուրսների ապաարգելափակում՝ տարածաշրջանային զարգացման համար» թեմայով Համաշխարհային տնտեսական ֆորումի հատուկ հանդիպման ժամանակ՝ թուրք նախարարը նշել է, որ սեպտեմբերի 30-ին այցելելու է Մոսկվա՝ քննարկելու Թուրքիայում Ռուսաստանի տնտեսական ներդրումների հարցը:

«Չնայած Մերձավոր Արեւելքում, օրինակ՝ Սիրիայում քաղաքական ճգնաժամի հետ կապված Թուրքիայի եւ Ռուսաստանի տարբեր մոտեցումներին, փոխադարձ կախվածությունն առաջնահերթություն է, եւ Թուրքիայում Ռուսաստանի տնտեսական ներդրումները կազմելու են 22 մլրդ դոլար՝ ներառյալ ատոմային էլեկտրակայանի կառուցումը»,- ընդգծել է Թաներ Յըլդըզը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում
Նոր կառուցված գազասպառման համակարգը գործող ցանցին ներմիացման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 26-ին ժամը 10:00-ից մինչև...
Brent նավթը թանկացել է մինչև 87,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսները․․․
ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն այցելել է Հայկական ԱԷԿ
Խոսվել է նաև ՀԱԷԿ-ի հետագա պլանների և ծրագրերի մասին՝ բարձր գնահատելով մինչ օրս ԵՄ կողմից ՀԱԷԿ-ին տրամադրված աջակցությունը, և կարևորվեց այդ...
Գնել Սանոսյանը Լիտվայի էներգետիկայի նախարարի հետ քննարկել է էներգետիկ ոլորտում հնարավոր համագործակցության հարցեր
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում մասնագիտական...
Շվեդիան հայտարարել է ռուսական ՀԲԳ-ի մատակարարումների էմբարգոյի և նավթի լցանավերի դեմ պատժամիջոցների մասին
Մենք անպայման կներառենք հեղուկ բնական գազի ներմուծման արգելքը․․․
Brent-ը էժանացել է մինչև 86,5 դոլար մեկ բարելի դիմաց
WTI տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայում (NYMEX) էլեկտրոնային աճուրդի ժամանակ․․․
Ամենաշատ