Բրազիլիայում անհայտ անձը գրավել է մայրաքաղաքի Սուրբ Պետրոսի հյուրանոցի շենքը եւ գերի վերցրել աշխատակիցներից մեկին: Այս մասին գրում է Gazeta.ru-ն:
Միջադեպի արդյունքում հյուրանոցից շուրջ 300 մարդ է տարհանվել: Նշվում է, որ ներկայում հանցագործն ու գերին հյուրանոցի 13-րդ հարկում են:
Նշվում է, որ հանցագործը զինված է ատրճանակով, իսկ գերու իրանին սարք է ամրացրել, որը մահապարտի գոտի է հիշեցնում: Նրա պահանջների մասին չի նշվում: Ոստիկանությունն ու հրշեջները շրջափակել են հյուրանոցի շենքը: