News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանն ու Իրանը երկկողմ հարաբերություններում առաջընթաց են արձանագրել: Այս մասին սեպտեմբերի 29-ին Աստրախանում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Իրանի Իսլամական հանրապետության նախագահ Հասան Ռոուհանին:

Կրեմլի կայքի փոխանցմամբ՝ կողմերը հակիրճ քննարկել են ռուս-իրանական հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ Կասպյան գագաթաժողովի արդյունքները: Հանդիպման ընթացքում Հասան Ռոուհանին ընդգծել է, որ Իրանի համար կարեւոր հարեւանի հետ հարաբերությունները հատուկ նշանակություն են ունեցել, եւ այդ նշանակությունն աճում է:

«Մեր հարաբերությունների նշանակությունն աճում է ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանում զգայուն իրավիճակի տեսանկյունից: Եվ մեզ համար հպարտություն է, որ մենք առաջամարտիկներ ենք եղել այլ երկրների շարքում, որոնք կանխատեսել են միջազգային ահաբեկչության սպառնալիքը եւ սկսել պայքարել դրա դեմ: Նրանք, ովքեր հիմա փորձում են ահաբեկչության դեմ պայքարի դրոշ բարձրացնել, շատ ուշ են այդ անում, եւ նրանց ու այդ գործի առաջամարտիկների միջեւ տարածությունը շատ մեծ է»,- ասել է Իրանի նախագահը: Նա ողջունել է, որ Ռուսաստանն ու Իրանը համանման դիրքորոշում ունեն տարածաշրջանային բազմաթիվ հարցերում:

Նշենք, որ «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում Հասան Ռոուհանին հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստանին ցանկացած օգնություն ցուցաբերել: Իրանի նախագահն անհանգստություն է հայտնել Արեւմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցների առնչությամբ: «Դա սխալ գործիք է: Նման պատժամիջոցներով նրանք ձգտում են ազդել այլ երկրների վրա»,- ամփոփել է Ռոուհանին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ