News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Իսպանիայի Սահմանադրական դատարանը քննարկման է ընդունել նոյեմբերի 8-ին Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու հրամանը եւ հարցումների մասին օրենքը չեղյալ հայտարարելու մասին կառավարության հայցը: Իսպանական օրենքների համաձայն, հայցերը դիտարկման ընդունելը նշանակում է հարցումների մասին օրենքի եւ հանրաքվեի մասին հրամանի գործողության կասեցում: Դատարանը հինգ ամիս ժամանակ ունի՝ այդ հարցերը քննարկելու համար:

Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել էր, որ Իսպանիայի նախարարների խորհուրդը սեպտեմբերի 29-ին որոշում էր ընդունել Կատալոնիայում հանրաքվե անցկացնելու մասին հրամանի օրինականությունը դատարանում բողոքարկելու մասին: 

Իսպանական ինքնավար մարզ Կատալոնիայի ղեկավար Արթուր Մասը հրաման էր ստորագրել՝ Իսպանիայից անկախանալու շուրջ նոյեմբերի 9-ին հանրաքվե անցկացնելու մասին: Սեպտեմբերի 27-ին Կատալոնիայում նաեւ ուժի մեջ է մտել հարցումների մասին օրենքը, որը, տեղական իշխանությունների կարծիքով, թույլ կտա համաժողովրդական հարցումներ անցկացնել՝ առանց Մադրիդի պաշտոնական համաձայնության:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ