News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Գերմանացի եւ մեքսիկացի գիտնականները տասնյակից ավելի դինոզավրերի մնացորդներ են հայտնաբերել Մեքսիկայի Կոաուիլա նահանգի Չիուաուա անապատում:

Գերմանական DPA գործակալության փոխանցմամբ, ֆուտբոլի երկու մարզադաշտի չափ տեղանքում 14 դինոզավրերի մնացորդներ են: Մի քանի կիլոմետր հեռավորությամբ գտել են եւս 15 դինոզավրերի մնացորդներ:

Հեյդելբերգի համալսարանի պրոֆեսոր Վոլֆգանգ Շտինբեսեկը նշել է, թե աշխարհում առայժմ չի հայտնաբերել մեկ այլ վայր, որտեղ այդքան մնացորդներ լինեն:

Գերեզմանից ոչ հեռու նաեւ կենդանիների, այդ թվում՝ տիրանոզավրի թողած հետքեր են գտել: 

Տպել
Ամենաշատ