News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

 «Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Շաբաթ օրը մամուլում հրապարակումներ եղան, որ աշխատանքից ազատվել է ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի ծառայության գծով տեղակալ Վարդան Գեւորգյանը։ Հիշեցնենք, որ Գեւորգյանը փետրվար ամսին խոչընդոտել էր «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Անի Գեւորգյանի աշխատանքը՝ քաշքշել էր վերջինիս ու խլել ֆոտոխցիկը։ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնի պետ Աշոտ Ահարոնյանը երեկ մեր զրույցում հաստատեց այս տեղեկությունը, նաեւ նշեց, որ Գեւորգյանը աշխատանքից ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Հիշեցնենք նաեւ, որ Շանթ Հարությունյանի ու ընկերների գործով Վարդան Գեւորգյանը համարվում է տուժող։ Նույն կարգավիճակում է եղել նաեւ 2008թ. մարտի 1-ին եւ կեղծ ցուցմունքներ է ներկայացրել»»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Տպել
Ամենաշատ