News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն այս օրերին զբաղված է ԱԺ 12 հանձնաժողովների «դասավորությամբ»:

Քանի որ քաղաքական նոր իրավիճակ է ստեղծվել, խորհրդարանական մեծամասնության ղեկավարը ցանկանում է բոլոր հանձնաժողովներում ապահովել համապատասխան թվով ձայներ, որպեսզի այնտեղ էլ քվեարկությունների ժամանակ խնդիրներ չունենան:

«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այժմ ՀՀԿ-ն զբաղված է ԱԺ տնտեսական, տարածքային կառավարման եւ տեղական ինքնակառավարման, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովները եւ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովն «ուժեղացնելու» գործով»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ