News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ԱԺ-ում այսօր բավական թեժ օր է սպասվում. ժամը 14.30-ին արտահերթ կարգով քննարկման է դրվելու «Հայ ազգային կոնգրես» խմբակցության պատգամավորների`«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու նախագիծը: Վերջինիս համաձայն` ՀԱԿ-ի ցանկանում է օրենքից հանել արտակարգ դրության ժամանակ զինված ուժերի ներգրավումը նախատեսող դրույթներ: Նշենք, որ ուրբաթ օրը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը մերժել էր այս նախագիծը, որից հետո ՀԱԿ խմբակցությունն այն ճանաչելով հրատապ, արտահերթ կարգով ընդգրկել է օրակարգ»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ