News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերի կեսերին ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը կոճերի վիրահատության է ենթարկվել եւ այժմ Փհենյանի հիվանդանոցում է, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով  Chosun Ilbo թերթը:
Թերթը պնդում է, որ Կիմ Չեն Ընը աջ կոճը վնասել էր դեռեւս հունիսին`ստուգայցերից մեկի ժամանակ, եւ քանի որ երկար ժամանակ անտեսել էր  վնասվածքը, երկու ոտքից էլ սկսել էր կաղալ:
Ըստ թերթի` ԿԺԴՀ-ի առաջնորդը վերականգնողական  փուլ է անցնում մայրաքաղաքի  Bonghwa Clinic հիվանդանոցում, որտեղ ավանդաբար բուժվում են կուսակցական բարձրաստիճան գործիչները: Կիմ Չեն Ընի հիվանդանոցը եւ հիվանդասենյակը խիստ հսկթղության տակ են: 

Հարավկորեական որոշ լրատվամիջոցներ հայտնել են, որ Կիմ Չեն Ընը հանրության առաջ չի երեւացել սեպտեմբերի 3-ին Փհենյանում համերգի այցելելուց հետո, իսկ  նախորդ միջոցառումների տեսագրությունները կարող են վկայել, որ նա հիվանդ է:

Արեւմտյան մամուլը նույնպես նշել է, որ Փհենյանում հերթական միջոցառման ժամանակ ԿԺԴՀ առաջնորդը նկատելի կաղում էր:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ